o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում կկայանա Պերճ Զեյթունցյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

04.09.2019 13:12 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մոսկվայի գրքի միջազգային ցուցահանդես-տոնավաճառում կկայանա Պերճ Զեյթունցյանի հիշատակին նվիրված գրքի շնորհանդեսը

Սեպտեմբերի 4-8-ը Ռուսաստանում կանցկացվի Մոսկվայի գրքի միջազգային 32-րդ ցուցահանդես-տոնավաճառը: ԱՊՀ տարածաշրջանում ամենահեղինակավոր գրական իրադարձությանը մասնակցում է նաև Հայաստանը: Մոսկվա մեկնող պատվիրակության կազմում է նաև «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը: Ցուցահանդես-տոնավաճառի շրջանակում սեպտեմբերի 7-ին տեղի կունենա «Ներսես Մաժան և ուրիշներ. Ֆանտաստիկայի նկատմամբ նոստալգիա» (Нерсес Мажан и другие. Ностальгия по фантастике) ռուսերեն գրքի շնորհանդեսը, որը լույս է տեսել «Էդիթ Պրինտ»-ի նախաձեռնությամբ:  

Հայկական քյուֆթան ներկայացվեց հոգևոր մայրաքաղաքի ծննդյան 2704 ամյակին նվիրված միջոցառումներին

Ժողովածուն նվիրվում է գրողներ Կարեն Սիմոնյանի և Պերճ Զեյթունցյանի հիշատակին: Նրանք երկուսն էլ մեծ հետք են թողել հայ ժամանակակից արձակում իրենց չկրկնվող ձեռագրով, քաջությամբ և խիստ սահմանված թեմատիկ և ժանրային կանոններից դուրս լինելու հատկությամբ, այդպիսով՝ հայ գրականության ընկալման գործընթացքում ունենալով իրենց ներդրումը:

Ժողովածուում, բացի այս երկու գրողների գործերից, ներառված են նաև Հայկ Հարությունյանի, Սամվել Դիլանյանի, Էլեոնորա Մանդալյանի, Գոհար Մարկոսյան-Կասպերի, Ռուսլան Սաղաբալյանի, Էդուարդ Գևորգյանի գործերը:

Նշենք, որ Մոսկվայի գրքի միջազգային 32-րդ ցուցահանդես-տոնավաճառին բացի այս գրքից հրատարակչությունը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տաղավարում կներկայացնի իր գրքերի լավագույն տեսականին:

Հավելենք, որ ցուցահանդես-տոնավաճառը Մոսկվայի և, ընդհանուր առմամբ, Ռուսաստանի ամենակարևոր մշակութային իրադարձությունն է: Այն ավանդաբար մեկնարկում սեպտեմբերի առաջին չորեքշաբթի օրը: Իրադարձությանը մասնակցելու են բազում հրատարակիչներ, գրախանութներ, գրականության ոլորտի ներկայացուցիչներ, թարգմանիչներ, գրողներ և այլք:

Հոկտեմբերի 5-ին նշվում է Ուսուցչի միջազգային օրը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА