o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Միակ ճիշտ լուծումը՝ իշխանությունը 1996թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է»

04.09.2019 09:56 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Միակ ճիշտ լուծումը՝ իշխանությունը 1996թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է»

«Կառավարությունը շրջանառության մեջ է դրել անցումային արդարադատությանը վերաբերող մի օրենսդրական նախագիծ: Ճիշտ է (որքան հասկանում եմ) նախագծի կարգավորման առարկան չի ներառում անցումային արդարադատության, այսպես կոչված, ավանդական ուղղությունների ողջ ծավալը, այլ հիմնականում վերաբերվում է ընտրությունների պատմական անցյալին», - այս մասին նշում է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնում. «Առաջին հայացքից նախագծով հետապնդվող մոտեցումը՝ վեր հանել եւ ուսումնասիրել 1991թ-ից ի վեր բոլոր ընտրություններում տեղ գտած իրավախախտումների, հետընտրական հետապնդումների դեպքերը եւ փորձել մշակել տուժածների խախտված իրավունքների վերականգման կամ համապատասխան փոխհատուցման մեխանիզմներ եւ լուծումներ, բավականին տրամաբանական է թվում, թեեւ դժվար իրականանալի: Սակայն եթե նախագծի հեղինակները իրոք հետապնդում են զանգվածային ընտրակեղծիքների արատավոր պրակտիկան արմատախիլ անելու եւ ապագայում այլեւս երբեք այդ կերպ իշխանության մարմինների ձեւավորումը բացառելու նպատակը, ինչը միանգամայն ողջունելի է, ապա առավել օգտակար կլիներ կատարել մեր քաղաքական պատմության ողջ անցյալի առարկայական եւ համակողմանի ուսումնասիրություն եւ լայն հանրությանը ներկայացնել այն դասերը, այդ թվում՝ ինստիտուցիոնալ բացերի մասով, որոնք անհրաժեշտ իրավական եւ քաղաքական նախադրյալներ կձեւավորեն մեր ապագան նման արատներից զերծ պահելու համար»:

Նախկին պատգամավորը կասկածվում է սպանության մեջ

Խ. Հարությունյանի կարծիքով՝ քաղաքական ողջամտությունը պահանջում է պատմությանը անդրադառնալ բացառապես ապագայի համար դասեր քաղելու նպատակով. «Բայց, այս ամենի հետ մեկտեղ, առանձնահատուկ նշանակություն է ձեռք բերում անցյալի անարդարություններից ‹‹տուժածների եւ վերջիններիս խախտված իրավունքների›› խնդիրը: Ովքե՞ր են տուժածները եւ որո՞նք են նրանց վերականգման ենթակա իրավունքները: Ըստ իս, ընտրական անարդարություններից միակ եւ ամենագլխավոր տուժողը դա մեր հասարակությունն է, որը զրկվեց իր ընտրությամբ եւ իր պատասխանատվությամբ վաղվա օրը կազմակերպելու իր սահմանադրական իրավունքից: Ուստի՝ եթե խոսքը գնում է հասարակության ոտնահարված իրավունքներն ու, ինչ որ իմաստով, պատմության ընթացքը վերականգնելու մասին, ապա ես նույնպես գտնում եմ, որ միակ ճիշտ լուծումը՝ իշխանությունը 1996թ. ընտրությունների իրական հաղթողին՝ Վազգեն Մանուկյանին փոխանցելն է: Ինքս 1996թ ես եղել եմ Տեր-Պետրոսյանի նախընտրական թիմում եւ ակտիվ մասնակցել եմ նրա քարոզարշավին, բայց այսօր կարծում եմ՝ նշված մոտեցումը արդարացված կլինի թե՛ պատմական արդարությունը վերականգնելու եւ թե՛ պատմական զարգացումները իրենց բնականոն հուն տեղափոխելու տեսակետից: Ավելին, նման մոտեցմամբ մեր իշխանությունները իրականում կհաստատեն հանրային կյանքում հեղափոխական բարեփոխումներ իրականացնելուն եւ հեղափոխության հռչակած իդեալներին իրենց նվիրվածությունը: Ի դեպ, գործող Սահմանադրությունը այդ քաղաքական պռոյեկտը կյանքի կոչելու համար որեւէ խոչնդոտ չի հարուցում: Մնում է ցուցաբերել քաղաքական ողջամտություն եւ խոհեմություն»:

Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА