o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Հերոսների սրբատեղին սրբավայր է». Խոսրով Հարությունյան

04.09.2019 02:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Հերոսների սրբատեղին սրբավայր է». Խոսրով Հարությունյան

«Արցախը վերջին մի քանի հարյուրամյակների հայ ժողովրդի միակ ձեռքբերումն է՝ շատ բաղձալի եւ միաժամանակ շատ թանկագին:Թանկագին՝ ոչ միայն պայմանավորված Անկախ Հայաստանի ինքնիշխանության եւ անվտանգության ապահովման առումով իր բացառիկ կարեւրությամբ, այլ թանկագին, որովհետեւ հայ ժողովուրդը շատ թանկ գին է վճարել Արցախի ազատագրման համար», - Արցախի անկախության տոնի առթիվ գրել է ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ եւ մանրամասնել. «Պատմության զոհասեղանին մենք դրեցինք մեր լավագույն զավակների կյանքն ու արյունը՝ դրանով իսկ սրբացնելով մեր հերոսներին: Հերոսների սրբատեղին սրբավայր է: Ահա թե ինչու Արցախը հայության սրբավայրն է՝ մեր Սուրբ Երկիրը: Հայի այցելությունը Արցախ՝ դա ուխտագնացություն է Սուրբ Երկիր: Արցախը հայության հավատամքն է եւ խիղճը՝ հայապահպանության ոգեղեն աղբյուրը: Այդ է պատճառը, որ Արցախը անասելի ուժով ձգում եւ միաժամանակ միավորում է աշխարհի ամենատարբեր ծայրերում բնակվող մեր հայրենակիցներին: Ուստի Արցախը, նախ եւ առաջ, հոգեւոր արժեք է հայերիս համար եւ յուրաքանչյուրս պետք է մեկ բաղձալի նպատակ փայփայի իր հոգում՝ հաջորդ տարի Արցախում: Ծնունդդ շնորհավոր Արցախի Հանրապետություն»:

Սիփան Փաշինյանի հերթական անհասկանալի սուտը

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА