o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Կալանավորել Հանրապետության Նախագահին՝ նույնն է թե կալանքի տակ վերցնել Հայոց պետականությունը». նամակ՝ վարչապետից վարչապետին

04.09.2019 01:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Կալանավորել Հանրապետության Նախագահին՝ նույնն է թե կալանքի տակ վերցնել Հայոց պետականությունը». նամակ՝ վարչապետից վարչապետին

ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ նամակ է հղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

«Ամո’թ է,պարոն վարչապետ,հայոց պատմություն կարդա». Շարմազանով

«Հարգելի պարոն Վարչապետ,

Դիմում եմ Ձեզ որպես Վարչապետը Վարչապետին, քանի որ ինչպես չեն լինում Հանրապետության նախկին Նախագահներ, այնպես էլ չեն լինում նախկին Վարչապետներ:

Դիմում եմ Ձեզ որպես, թեպետ որակապես տարբեր ժամանակաշրջաններում, բայց այդուհանդերձ Կառավարության ղեկին կանգնած պետական այրը իր գոծընկերոջը, քանի որ անկախ ժամանակաշրջանի առանձնահատկություններից, անփոփոխ է հանրային կյանքի բնականոն ընթացքն ապահովելու գործում Կառավարության ղեկավարի պատասխանատու դերակատարումը:

«Սերժ Սարգսյանը երբևէ ուղղակի կամ անուղղակի շփում չի ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ». ՀՀ երրորդ նախագահի գրասենյակ

Միգուցէ ես չէ, որ պետք է Ձեզ խորհուրդ տամ, թեեւ տարիքի առումով, թվում է, նման բան կարող եմ ինձ թույլ տալ: Ուստի կարծում եմ կհամաձայնեք, պարոն Վարչապետ, որ վերը նշված դերակատարման հաջողության գրավականը, նախ եւ առաջ, իրավունքի եւ օրենքի գերակայության ապահովումն է եւ Սահմանադրության պահանջների անխախտ իրագործումը, հատկապես այն պարագաներում, երբ հանրային կյանքն առավել զգայուն է իրարամերժ գործոնների եւ զարգացումների հանդեպ:

Նիկոլ Փաշինյանի դուստրը փա՞բ է կառուցում

Այսինքն երիցս ճշմարիտ է այն պնդումը, որ հանրային կյանքի բնականոն ընթացքը մեծ իմաստով պայմանավորված է այն հանգամանքով թե որքանով է բարձրագույն քաղաքական իշխանությանը հաջողվում իր գործունեությամբ եւ գործողություններով ապահովել իրավունքի գերակայության եւ օրինականության հաստատումը երկրում: Ի դեպ, Անկախ Հայաստանի ներքաղաքական զարգացումների 30-ամյա պատմության ողջ ընթացքում մեր բոլոր սայթակումների ու վրիպումների ‹‹առատությունը›› գալիս է հաստատելու քաղաքագիտական այդ թեզի ճշմարտացիությունը:

Արայիկ Հարությունյանը դասախոսների հետ կրկին սպառնալիքի լեզվով է խոսել

Եվ ահա այդ կոնտեքստում առանձնակի կարեւորություն է ձեռք բերում Նախագահ Քոչարյանի ‹‹գործի›› հանդեպ իշխանությունների, իսկ ավելի կոնկրետ՝ Ձեր, մոտեցումը: Խոսքը մարտի 1-ի գործի` քրեական դատավարության օրենքով սահմանաված իրավական ընթացակարգերի պահպանման մասին չէ: Խոսքս վերաբերվում է Երկրի Նախագահին անազատության մեջ պահելու ‹‹անխուսափելի անհրաժեշտության›› հանգամանքին:

ՄԵՐ ՀԵՂԱՓՈԽԱԿԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄՔԸ

Այն պնդումը, որ Նախագահ Քոչարյանը, ազատության մեջ գտնվելու պարագայում, կարող է խոչնդոտել անաչառ դատաքննության անցկացմանը, համաձայնեք, չի դիմանում որեւէ քննադատության: Նախ, մինչ այս նրա գործողությունները վկայում են ճիշտ հակառակի մասին, իսկ ենթադրությունը, որ դա հիմք չէ համոզված լինելու, որ հետագայում էլ Քոչարյանը կմնա հարազատ իր որդեգրած վարքագծին, նույնպես համոզիչ չէ հենց միայն այն պատճառով, որ եթե հետագայում արձանագրվի Քոչարյանի կողմից արդարադատությանը խոչնդոտելու որեւէ դեպք, ապա օրենքը չի արգելում փոխել նրա նկատմամբ խափանման միջոցը:

ՀՅԴ-ն պատրաստվում է «շախ եւ մատ» անել

Համոզիչ չէ նաեւ այն հիմնավորումը, որ Քոչարյանն ունի բարձր քաղաքական- սոցիալական ազդեցություն եւ ազատության մեջ գտնվելով անկասկած կօգտագործի այն դատաքննության մեջ ներգրավված անձանց կաշկանդելու նպատակով (առավել քան ակնհայտ է, որ Ճաղերի ետեւում գտնվելը բոլորովին չի նվազեցնում Քոչարյանի քաղաքական հեղինակությունը, հետեւաբար եւ ազդեցությունը): Ուստի բոլոր արգումենտները, որոնք բերվում են Նախագահ Քոչարյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու անխուսափելի անհրաժեշտությունը հիմնավորելու նպատակով՝ համոզիչ չեն:

Անդրանիկ Քոչարյանի մտավախությունը

Այսօր Նախագահ Քոչարյանի անազատության մեջ գտնվելուն դեմ բերվում են բազմաթիվ փաստարկներ, ընդ որում գլխավորապես հիմնավորված: Շատերը արդարեւ պնդում են, որ Հանրապետության երկրորդ Նախագահի հանդեպ խափանման միջոցի ընտրության հարցում հատկապես պետք է հաշվի առնել նրա հիրավի ահռելի ներդրումը հայկական երկու հանրապետությունների կայացման գործում:

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը

Վերլուծաբանների մի զանգված (այդ թվում ազգությամբ ոչ հայ) իշխանությունների ուշադրությունը հրավիրում են այն հանգամանքին, որ Քոչարյանի հանդեպ դրսեւորած մոտեցումը ուղղակիորեն թղթակցվում է Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հեղինակության հետ, ինչը իր ուղղակի անդրադարձը կարող է ունենալ Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա: Համաձայնեք վերջինիս հետ հաշվի չնստելը քաղաքական հեռատեսության վկայություն չի կարող համարվել:

Ես ճիշտ էի, Նիկոլը ՝սխալ. Տիգրան Ուրիխանյան

Սակայն այդ ամենի հետ մեկտեղ, ըստ իս, Հանրապետության Նախագահին անազատության մեջ պահելու փաստն ունի հանրային կարեւորության մեկ այլ ասպեկտ՝ այն անվերականգնելի վնաս է պետականության հանդեպ հանրային ինստիտուցիոնալ գիտակցության ձեւավորմանը եւ հարված է պետականության մարմնավորումը հանդիսացող խորհրդանիշ-ինստիտուտի հանդեպ հանրային հարգանքի արմատավորմանը (Հանրապետության Նախագահը անձ չէ, այլ Պետությունը մարմնավորող ինստիտուտ):

«Եթե մեր միակ որդիներն իմանային, որ այս մի բուռ հայերը կդառնային թշնամիներ միմյանց հանդեպ, ապա չէին զոհվի»

Ինչն ի նկատի ունեմ:
Ինչպես փաստել եմ խոսքիս սկզբում, պարոն Վարչապետ, նախկին Նախագահ չի լինում, ինչպես չի լինում նաեւ նախկին Վարչապետ: Պատահական չէ, որ պետական արարողակարգով պաշտոնապես այդ անձին դիմում են ‹‹Ձերդ Գերազանցություն պարոն Նախագահ կամ պարոն Վարչապետ›› դիմելաձեւով: Այդպիսին է միջազգային փորձը: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ տվյալ անձը ներկայացրել է (եթե պաշտոնաթող պաշտոնյա է) եւ կամ ներկայացնում է (եթե գործող պաշտոնյա է) թե՛ իր Պետությունը եւ թե՛ իր ժողովրդին: Ուստի ի դեմս Պետության Նախագահի կամ Վարչապետի այլոք արտահայտում են իրենց հարգանքը նախ եւ առաջ տվյալ պետության եւ ժողովրդի հանդեպ:

​​​​​​​«Իրեն հարգող տղամարդու համար չի կարող մեկ լինի, թե ինչ է կատարվում իր տանը» (Տեսանյութ)

Այսինքն հարգանքը ժողովրդի եւ պետության հանդեպ արտահայտվում է այդ ժողովուրդն ու պետությունը ներկայացնող (մարմնավորող, նրա խորհրդանիշը հանդիսացող) բարձրաստիճան քաղաքական ղեկավարի՝ Նախագահի կամ Վարչապետի հանդեպ հարգանքով: ԸՆդ որում ակնհայտ է, որ հարգանքի օբյեկտը ոչ այնքան անձն է, որքան՝ պաշտոնյան:

Նիկոլ Փաշինյանը հավաքել է ընտրողների ձայների 30 տոկոսը. Ահարոն Ադիբեկյան

Սա միջպետական հարաբերությունների ալֆան եւ օմեգան է: Եվ բոլորովին պատահական չէ, որ մենք շատ նրբանկատ ենք այլ երկրներում մեր ղեկավարների հանդեպ ցուցաբերած վերաբերմունքի հարցերում:

Հարգանքը քո Պետության Ղեկավարի հանդեպ (գործող կամ պաշտոնաթող) քո ժողովրդի արժանապատվությունը հարգելու բացարձակ չափանիշն է:

2018-ի ԱԺ ընտրությունները ոչ լեգիտիմ են. Դավիթ Սանասարյանը բարձրաձայնեց նիկոլական ընտրակեղծիքները

Հետեւաբար բնական հարց է առաջանում՝ արդյո՞ք երկրի ներսում Պետության ղեկավարի ( պետականության խորհրդանիշի) հանդեպ վերաբերմունքը ուղղակիորեն չի բնութագրում սեփական ժողովրդի արժանապատվության հանդեպ մեր հավաքական վերաբերմունքը: Եվ արդյո՞ք անհարգալից վերաբերմունքը Երկրիդ Նախագահի հանդեպ չի խաթարում այլոց վերաբերմունքը մեր պետության եւ ժոողովրդի արժանապատվության հանդեպ, քանի որ այլոք այս առումով կարող են իրենց կաշկանդված չզգալ մեր հետ հարաբերություններում:

Ահազանգ և բաց նամակ Նիկոլ Փաշինյանին. հային զրկել են Հայաստան մուտք գործել

Կրկնում եմ, պարոն Վարչապետ, խոսքս չի վերաբերվում Նախագահ Քոչարյանի դեմ քրեական գործի իրավական բովանդակությանը՝ մեղադրանքին, ապացույցներին եւ կամ այդ ամենի արդարացիությանը (գնում է դատական պրոցես եւ յուրաքանչյուր ոք պետք է ձեռնպահ մնա որոշակի կարծիք արտահայտելուց): Խոսքս վերաբերվում է Հանրապետության Նախագահին անազատության մեջ պահելու փաստի, այսօր միգուցէ անտեսանելի եւ ոչ շոշափելի, բայց, համոզված եմ, ժամանակի մեջ անդառնալի բացասական ինստիտուցիոնալ հետեւանքներին:

​​​​​​​Հակահայրենադարձության մեկնարկը Հայաստանո՞ւմ

Այս առումով ընդօրինակման է արժանի մեր եվրոպական գործընկեր պետությւուններում իշխանությունների վարքագիծը՝ պաշտոնաթողությունից հետո քրեական գործեր հարուցվեցին Ֆրանսիայի Նախագահների, Գերմանյայի կանցլերի դեմ, բայց նրանցից ոչ մեկը չկալանավորվեց: Սա սեփական պետականության եւ ժողովրդի հանդեպ հարգանքի արժանապատիվ դրսեւորում է:

«Նոր Կտակարանի իմ ամենասիրած կտորներից մեկը». Նիկոլ Փաշինյան

Պետության խորհրդանիշը հանդիսացող ինստիտուտների նկատմամբ հանրային հարգանքի արմատավորումը առավել կարեւոր է մեզ՝ հայաստանցիներիս համար, քանի որ դարեր շարունակ զրկված լինելով պետականությունից, մեզ չի հաջողվել ձեւավորել եւ սերնդե սերունդ փոխանցել ազգային պետության կառուցման եւ պետականության ինստիուցիոնալ ամրապնդման ավանդույթներ:

Նիկոլ Փաշինյանը Սուրբ Հովհաննես եկեղեցում մոմ է վառել երեկվա ողբերգությունից մահացած 4 երեխաների և նրանց տատիկի հոգիների հանգստության համար

Այս խնդիրը առանձնահատուկ կարեւորություն է ձեռք բերում պատմական զարգացումների ներկա փուլում, երբ պետական արդյունավետ կառավարման համակարգ ձեւավորելու մեր հավաքական հմտություններն ու կարողությունները, ըստ էության, գտնվում են սաղմնային վիճակում: Անշուշտ նշված խնդիրը պետականաշինության ոլորտի միակ ամենագլխավոր խնդիրը չէ, բայց, հավանաբար, կհամաձայնեք, որ այն՝ ոլորտի առանցքային խնդիրներից է:

​​​​​​​«Իշխանությունները գնացել էին Ջերմուկ համոզելու, որ Ամուլսարը շահագործվի»

Ուստի պետականությունը խորհրդանշող ինստիտուտների հանդեպ հանրության գիտակցված հարգանքի ձեւավորմանը նպաստելը պետք է դառնա մեր երկրի բոլոր ժամանակների իշխանությունների, այդ թվում նաեւ Ձեր, պարոն Վարչապետ, գլխավոր առաքելություններից մեկը, քանի որ սեփական Պետության նկատմամբ քաղաքացու հարգանքից է սկսվում եւ գլխավորապես դրանով է պայմանավորված անվտանգ եւ մրցունակ Պետություն կառուցելու մեր բոլոր սերունդների ջանքերի արդյունավետությունը:

​​​​​​​«Երբ վարչապետը իրեն թույլ է տալիս խմբագրել անգամ Ավետարանը...»

Հետեւաբար, պարոն Վարչապետ, ըստ իս Ձեր առաքելությունն է սեփական գործողություններով արմատավորել հանրության հարգանքը պետականության խորհրդանիշը հանդիսացող ինստիտուտների հանդեպ՝ Հանրապետության Նախագահ, Հանրապետության Վարչապետ, Օրհներգ, Դրոշ, Զինանշան, Սահմանադրություն: Համաձայնեք, որ Ձեզ համար միեւնույնը չի կարող լինել թե ինչպիսին է մեր քաղաքացու վերաբերմունքը պետական այդ ինստիտուտների հանդեպ:

Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է Հյուսիսային ավտոկայանում իրականացվող աշխատանքներին

Իհարկե, դա բոլորովին չի նշանակում, որ մեր քաղաքացին կաշկանդված պետք է լինի իր Երկրի բարձրագույն իշխանության գործունեության գնահատականը հնչեցնելու հարցում (այդ թվում ամենակոշտ քննադատության առումով), սակայն դա չի նշանակում նաեւ, որ այդ գնահատականի հնչեցումը եւ նույնիսկ ամենակոշտ քննադատությունը կարող է արվել պետական ինստիտուտների հանդեպ ընգծված եւ ճչացող անհարգալից վերաբերմունքի դրսեւորմամբ: Վերջինս պետք է համարվի անթույլատրելի: Օրինակ, ես յուրատեսակ դիսկոմֆորտ էի ապրում Երկրիս Վարչապետի հանդեպ գյումրեցի երիտասարդ կնոջ, թեեւ արդարացված եւ հիմնավոր զայրութով պայմանավորված, բայց իր ձեւով եւ դրսեւորմամբ՝ անզուսպ վարքագծի կապակցությամբ:

​​​​​​​«Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը որոշ շրջանակների կողմից գրեթե մոնոպոլացվել է»

Անկասկած ճշմարտության լուրջ չափաբաժին կա այն տեսակետում, որ բոլոր ժամանակներում պետական ինդտիտուտները կամ պետական այրերն իրենց գործունեությամբ եւ գործողոււթյուններով պակաս չեն նպաստել սեփական հեղինակության խաթարմանը՝ հաճախ հարուցելով հանրության արդարացի զայրութը:
Ինչպես նաեւ հանուն արդարության պետք է փաստել, որ Դուք նույնպես, պարոն Վարչապետ, Ձեր ներդրումն ունեք իշխանության բարձրաստիճան պետական այրերի հանդեպ քաղաքացու անզուսպ վարքագծի ձեւավորման հարցում: Սակայն այդ ամենով հանդերձ հուսով եմ կհամաձայնեք, որ չի կարելի թույլ տալ, որ քաղաքացու նման վարքագիծը դառնա մեր հանրության արժեքային դիմանկարի գլխավոր բնութագրիչներից մեկը:

«Ոչ մի քաղաքական ուժ առանձին վերցրած միայնակ չի կարողանալու հաղթել այն հրեշին, որի պայմանական անունը Նիկոլ Փաշինյան է». Արմեն Աշոտյան

Ահա թե ինչու, պարոն Վարչապետ, հորդորում եմ Ձեզ ի կատարումն պատմականորեն Ձեզ վերապահված հանրային առաքելության, այսուհետ ամեն ինչ անել պետության խորհրդանիշը հանդիսացող ինստիտուտների նկատմամբ հանրային հարգալից վերաբերմունքը արմատավորելու ուղղությամբ եւ, ի մասնավորի, գործադրել ջանքեր Նախագահ Քոչարյանի նկատմամբ խափանման միջոցը փոխելու համար:

​​​​​​​«Վալերիանկա տուր...». Ռոբերտ Ամիրխանյանը հուզվեց նախարարի անակնկալ այցից (Տեսանյութ)

Ի լրումն վերը շարադրված մեկնաբանությունների, ավելորդ չեմ համարում հիշեցնել մեր մեծերի ավանդական պատգամներից մեկը՝ հարգիր, որ հարգվես:

Ավելին, վերը նշվածի համատեքստում առանց սխալվելու հավանականության կարելի է պնդել՝ կալանավորել Հանրապետության Նախագահին՝ նույնն է թե կալանքի տակ վերցնել հայոց պետականությունը:

​​​​​​​«Ոչ մի կերպ չեն «բարիշում» ազգայինի, ավանդականի հետ, պինդ խռով են». Շարմազանով (Տեսանյութ)

Մինչդեռ, այսօր մեր հանրությունը կանգնած է լուրջ ընտրության առջեւ՝ գնալ հետեւողական եւ ամենօրյա որակյալ մասնագիտական տքնաջան աշխատանք պահանջող խորքային բարեփոխումների իրականացման ժամանակատար ճանապարհո՞վ, թե՞ հրապուրվել բարեփոխումների պատրանքով եւ այսրոպեական հեղափոխական վճռականությանը բնորոշ իշխանության մկանախաղի (телодвижение) հրապարակային ցուցադրմամբ:

Ո՞վ կփոխարինի Նիկոլին. պայքարը սկսված է

Խնդրի ողջ դրամատիզմը նրանում է, որ այդ ընտրության կատարումը, պարագաների իրական բնույթով, վերապահված է Ձեզ, պարոն Վարչապետ: Հուսով եմ Դուք կբռնեք պատմության այս դժվարին ժամանակի քննությունը: Հարգանքով՝ Խոսրով Հարությունյան»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА