o C     15. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները առավելագույն ֆիզիկական վիճակում են, իսկ մենք՝ ոչ այնքան.Մանչինի

03.09.2019 21:12 ՍՊՈՐՏ
Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները առավելագույն ֆիզիկական վիճակում են, իսկ մենք՝ ոչ այնքան.Մանչինի

Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին մամուլի ասուլիսի ժամանակ խոսել է ԵՎՐՈ 2020-ի որակավորման փուլում Հայաստանի և Ֆինլանդիայի հետ առաջիկա խաղերի մասին:

«Հեշտ խաղեր չեն սպասվում, քանի որ թե՛ Հայաստանի, թե՛ Ֆինլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները արդեն մի քանի ամիս է, ինչ խաղի մեջ են, նրանք իրենց առավելագույն ֆիզիկական վիճակում են, իսկ մենք՝ ոչ այնքան: Բայց մենք ունենք տեխնիկա և կարգ ու պետք է պայքարենք մինչև վերջ:

Եթե Ռոնալդուն լավ վիճակում չլիներ, այժմ հավաքականում չէր լինի.Սանտուշ

Նիկոլո Ձանյոլոն ու Մոյզե Կինը (երկուսն էլ ազգային թիմի փոխարեն հրավիրվել են Մ21 հավաքական՝ որպես պատիժ՝ երիտասարդական հավաքականի մարզումից ուշանալու համար ) առաջիկայում ինձ պետք կգան, այս երկու խաղացողների հետ մենք մեծ հույսեր ենք կապում: Բայց պրոֆեսիոնալները պետք է միշտ լավ վարքագիծ դրսևորեն: Նրանք դեռ պետք է սովորեն, ու երբ արժանի լինեն, հաջորդ անգամ այստեղ կլինեն:

Խաղացողները, ովքեր այս պահին թիմում են, լավագույններն են, ինչ ունենք ներկա պահին: Նրանք երկար ժամանակ մեզ հետ են եղել ու լավ են իրենց դրսևորել, թե՛ իրենց ակումբներում, թե՛ հավաքականում: Քանի որ 2 արտագնա խաղեր են, մենք ընթացքում փոփոխություններ կանենք»,-ասել է Մանչինին:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА