o C     18. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում

03.09.2019 19:34 ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Կամերային երգչախումբը Մանսուրյանին նվիրված համերգով հանդես է եկել Արցախում

«Երևանի օրերը Արցախում» ծրագրի շրջանակում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում տեղի է ունեցել Հայաստանի պետական կամերային երգչախմբի համերգը: Այն կրում էր «Հայ դասական պոեզիան Մանսուրյանի երաժշտության մեջ» խորագիրը:

Եղանակը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում

Երգչախումբը հանդես է եկել գեղարվեստական ղեկավար և գլխավոր խմբավար Ռոբերտ Մլքեյանի ղեկավարությամբ:

Համերգը նվիրված էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի 80-ամյակին, և երեկոյին ներկայացվում էին մեր օրերի դասականի ստեղծագործությունները: Ի դեպ, Մանսուրյանը ևս ներկա էր համերգին:

Միջոցառմանն Արցախի Հանրապետության մշակույթի, երիտասարդության  հարցերի և զբոսաշրջության  նախարար  Լեռնիկ  Հովհաննիսյանը  կոմպոզիտորին է հանձնել  պատվոգիր  և  խորհրդանշական  նվեր:

 «Ինձ համար մեծ հպարտություն է կրկին լինել Արցախում: Արցախում  մենք շատ  ենք  եղել՝ երգել  Գանձասարում, Ամարասում, ինչպես  նաև մասնակցել տարբեր  փառատոների: Առաջիկայում նախատեսում  ենք  մի  քանի ծրագրեր կյանքի կոչել  Արցախում: Պետք  է  խոստովանեմ, որ այստեղի  հանդիսատեսը  լուրջ է, գրագետ և  սրտաբուխ»,-լրագրողների հետ զրույցում ասել է Հայաստանի  պետական  կամերային  երգչախմբի   գեղարվեստական  ղեկավար  և գլխավոր դիրիժոր  Ռոբերտ Մլքեյանը: 

Համերգն անցել է մեծ հաջողությամբ՝ ունկնդրի ջերմ արձագանքի ներքո: Ներկա են եղել պետական այրեր, պատգամավորներ, արվեստի գործիչներ և այլք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА