o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայկոն դարձավ Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր

03.09.2019 17:59 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Հայկոն դարձավ Նիկոլի կոկորդին մնացած ոսկոր

Վերջին օրերին նոր թեժության հասավ «Սանիթեք»-Երեւանի քաղաքապետարան «չհայտարարված պատերազմը»: Հիշեցնենք, նախ «Սանիթեքը» հրապարակավ հայտարարեց, որ քաղաքապետարանը չի վճարել պայմանագրով նախատեսված ավելի քան 300 միլիոն դրամ գումարը, որի պատճառը ընկերությունը պարզապես չի կարող իր աշխատանքը կատարել: Դրան անմիջապես հաջորդեց քաղաքապետարանի պատասխանը, սակայն այստեղ նոր բան չկար. ընկերությանն ուղղված նույն հին մեղադրանքներն ու սպառնալիքներն էին, ու այդպես էլ չկար հոդաբաշխ բացատրություն, թե ինչու այդ 300 միլիոնը չի վճարվել: Չուշացավ նաեւ «Սանիթեքի» հայաստանյան մասնաճյուղի եւ «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊԸ-ի տնօրեն Նիքոլա Էլ Թաուիլի նամակը` ուղղված Երեւանի քաղաքապետ Մարությանին: Ըստ այդմ` Երեւանի քաղաքապետարանը, ընդհանուր առմամբ, երկու պայմանագրերի շրջանակներում ընկերությանը պակաս է վճարել ավելի քան 330 000 000 դրամ գումար, որը «Սանիթեքի» ղեկավարը համարում է ՙպայմանագրով սահմանված վճարման ժամկետների՚ խախտում: Նաեւ, որ դրա արդյունքում. «Երեւան քաղաքի աղբահանության ու սանիտարական մաքրման օպերատորների գործունեությունը այլեւս վերջնականորեն վտանգված է...»: Քաղաքապետ Հայկոն էլ, ի պատասխան, սպառնաց պայմանաագրի լուծարումով: Բայց կգնա՞ դրան...

Բանակցություններն ընթացել են դեռևս Ս. Սարգսյանի օրոք, Տաթևիկը մեկնել է Եվրոպա և հանձնել Նիկոլի որոշումը. Լապշին

Սակայն անկախ այս բոլոր գրությունների, այն, ինչ է կատարվում «Սանիթեքի» եւ քաղաքապետարանի միջեւ, արդեն լիովին զզվեցրել է մայրաքաղաքի բնակչությանը: Ֆիքսենք մեկ պարզ փաստ. մայրաքաղաքի բնակչության համար, ըստ էության, բացարձակապես կարեւոր չէ, թե ով պետք է աղբը մաքրի, ինչու չի մաքրում, ով ում ինչքան է վճարել կամ չի վճարել: Այն պարզ պատճառով, որ բնակչությունը որեւէ «Սանիթեք» կամ այլ ընկերություն էլ չի ճանաչում. բնակչությունը գործ ունի քաղաքապետարանի հետ, եւ հենց այդ կառույցն է, որ աշխատավարձ ու մեծ-մեծ պարգեւատրություններ է ստանում նաեւ քաղաքը մաքրելու համար: Կեղտոտ է քաղաքը, եւ եթե դրա մեղավորն անգամ «Սանիթեքն» է, էլի բնակչության առաջ պատասխանատուն քաղաքապետարանն է: Ընկերությունը վատ է աշխատում, լուծեք հարցը, ինչո՞ւ եք տարիով քաղաքն աղբի լեռների մեջ պահում:
Սակայն այն պահից, երբ ընկերությունը բարձրաձայնեց չվճարված 330 միլիոնի մասին, հարցը նաեւ այլ երանգ ստացավ: Դա արդեն մայրաքաղաքի բնակչության փողն է, եւ թե ինչ նպատակով է այն ծախսվել, դա արդեն շատ կարեւոր հարց է: Եվ ահա մեր աղբյուրները փոխանցում են, որ այդ գումարը, կամ գոնե դրա զգալի մասը քաղաքապետարանն արդեն հասցրել է ծախսել` իր միջոցով իբր թե «Սանիթեքի, բացթողումները լրացնելու համար աղբահանություն իրականացնելով: Այսինքն, քաղաքում պտտվում են «Սանիթեքին» չպատկանող աղբատարներ, այլ մեքենաներ, եւ դրանց լիովին անհասկանալի եւ «հանրային ծառայության կազմակերպում» գաղափարի հետ լրջորեն հակասության մեջ գտնվող այդ աշխատանքների, դրանց կազմակերպման, վառելիք-աշխատավայրեր-պարգեւատրությունների վրա էլ այդ փողը ծախսվել է: Ընդ որում, ֆիքսենք. խոսքը մեծ գումարների մասին է, այսինքն, եթե կար քաղաքային մաքրության համար նման լրացուցիչ աշխատանքների խնդիր, ապա քաղաքային իշխանությունները պարտավոր էին դա կազմակերպել օրենքով: Այն է, հայտարարվեր պատշաճ մրցույթ, ընտրվեր լրացուցիչ ընկերություն, եւ դրա միջոցով էլ գումարները ծախսվեին: Բայց, ըստ աղբյուրի, այդ ընթացակարգերը չեն պահպանվել, «չոր» օրենքի տեսանկյունից անհասկանալի է, թե այդ մեծ փողին ինչպես եւ ինչի վրա են ծախսվել (չմոռանանք, որ քաղաքապետարանի այդ լրացուցիչ աշխատանքով հանդերձ էլ քաղաքն աղբի լեռներից չազատվեց), որի ձայնը դեռ կլսվի:
Բայց ինչո՞ւ այդ բոլոր ընթացակարգերը չեն պահպանվել: Աղբյուրը տեղեկացրեց, որ ցանկության դեպքում անգամ չէին կարող: Կա «Սանիթեքի» հետ պայմանագիր, նա է աղբահանության միակ օպերատորը, եւ այդ պայմանագրի առկայության դեպքում երկրորդ պաշտոնական օպերատորին ներգրավելու դեպքում միջազգային դատական ատյաններն այնպիսի պատժամիջոցներ կսահմանեին, որ, ինչպես արտահայտվեց աղբյուրը. «Քաղաքապետ Հայկոն չեխական իր բոլոր տներն էլ ծախեր, տակից դուրս չէր գա»: 
Սակայն առանց պատշաճ կարգի նման փողեր ծախսելն այլ հետեւանքներ էլ ունի, եւ հենց դրան էլ հասել ենք: Գումարը պետք է «Սանիթեքը» ստանար, սակայն փաստացի չի ստացել եւ հրաժարվում է գործունեությունը շարունակել: Ըստ աղբյուրի. «Քաղաքապետարանում լավ հասկանում են, որ այս դեպքում չաշխատելը չեն կարող դարձնել ընկերության հետ պայմանագիրը լուծարելու պատճառ: Եթե բանը հասնի միջազգային ատյաններին, եւ այնտեղ ֆիքսեն, որ ընկերությանը չեն վճարել, նա էլ չի աշխատել, ապա նորից մեյդան կգա Հայկոյի տները ծախելու հարցը: Իսկ եթե անգամ ընկերության չաշխատելու դեպքում խուսափեն պայմանագրի լուծարումից, ապա մեկ է` էլի միջպետական ատյանների հարցն օրակարգից դուրս չի գա. պայմանագրային ֆինանսական պարտավորությունների չկատարումը կատակ չէ, ինչքան էլ որ Հայկոն ժանրի մեջ մնա: Սակայն ամենավտանգավորն այն է, որ եթե «Սանիթեքը» մեկ-երկու շաբաթ չաշխատի, ապա Երեւանը կհասնի այն վիճակին, որ Հայկոն չէ, Նիկոլն էլ իր թախտին չի մնա»: 
Կարճ ասած, ոմանք փորձեցին «Սանիթեքի» բիզնեսից մաս ստանալ, չհաջողվեց: Ու հիմա, ըստ աղբյուրի, արդեն ոչ թե քաղաքապետարանը, այլ կառավարությունն է կանգնած մեկ լրջագույն խնդրի առաջ: Ամուլսարի միջազգային ներդրումն է կործանվում, «Սանիթեքինը»... Ու ի՞նչ կմնա երկրի ներդրումային վարկանիշից: Արդյունքում, մնում է «ժերտվա տալ» քաղաքապետին: Բայց էս խառը վիճակում ընդունելը, որ «անկապ» մարդու է քաղաքապետ դարձրել, նաեւ Փաշինյանի համար կարող է ճակատագրական լինել:
Ս.ԱԲՐԱՄՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА