o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մեր հանրապետությունում բոլոր ոլորտներում կառավարման որակը ցածր է». Մ. Մելքումյան

03.09.2019 21:00 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Մեր հանրապետությունում բոլոր ոլորտներում կառավարման որակը ցածր է». Մ. Մելքումյան

Տպավորություն է, որ Ամուլսարի հարցում կառավարությունը հայտնվել է երկու քարի արանքում եւ ինչ դիրքորոշում էլ ընդունի` հանքը շահագործել կամ` ոչ, միեւնույնն է, բախվելու է լուրջ խնդիրների: Ընդ որում` նժարին դրված են մի կողմում` տնտեսական լուրջ հարցեր, իսկ մյուս կողմում` քաղաքական, ընդհուպ «Իմ քայլի» պառակտման վտանգ կա: Այս իրավիճակում, թե ինչ հետեւանքներ կունենա այն, եթե իշխանությունն, այդուհանդերձ, որոշի ոչ ասել «Լիդիանին», եւ Ամուլսարը մնա սար, «Իրավունքը» պարզեց ԱԺ տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ԲՀԿ խմբակցության պատգամավոր ՄԻՔԱՅԵԼ ՄԵԼՔՈՒՄՅԱՆԻ տեսակետը:

Անհրաժեշտություն է առաջացել բացատրություն վերցնել նաև ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մոտ ազգականներից. ԱԱԾ

Նախ այս իրավիճակում միմյանց հետ երկու բան պետք է հստակ համադրենք. մի կողմից` չգործարկվող աշխատատեղեր, հարկերի որոշակի ծավալի նվազում, ներդրումների պակաս եւ այլն, մյուս կողմից` աղետալի հետեւանքներ: Խնդիրն այն է, թե ինչ գնով ինչ ենք ստեղծում: Եթե պետք է աղետալի հետեւանքների գնով լինի, ապա հարց է առաջանում` ՇՄԱԳ-ի (շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատումը) գնահատած հետեւանքներն արդյո՞ք չափելի են: Ըստ իս, այստեղ ոչ թե մեկ, այլ բազմաթիվ ՇՄԱԳ-ների անհրաժեշտություն կա, որովհետեւ այն կոմպլեքս է` ե՛ւ բնապահպանական, ե՛ւ առողջապահական, եւ այլ հետեւանքների ուսումնասիրման, որպեսզի հասկանանք, թե ինչ ազդեցություն կունենա` իսկապե՞ս կլինի աղետալի վիճակ, թե՞ առանձնապես նման խնդիր չկա: Երկրորդ` շատ կարեւոր է այն, որ «Էլարդն» ասում է, թե ռիսկերը կառավարելի են: Բայց ո՞վ է կառավարողը լինելու, եթե մեր հանրապետությունում բոլոր ոլորտներում կառավարման որակը ցածր է: Ո՞վ է ասել, որ մենք համոզված ենք, որ այդ մի տեղում պետք է կատարյալ լինի: Ավելին` «Լիդիանը» չի էլ ասել, թե ինչքան փող է պատրաստ ներդնել ռիսկերի կառավարման վրա: Եվ երրորդ` ընդունենք հանքավայրն աշխատեց, եւ 4-5 տարի հետո` խայտառակ այդ ռիսկերն առաջացան, ո՞վ է վերցնելու այդ հետեւանքի պատասխանատվությունն իր վրա: Մինչեւ այս հարցերի պատասխանները վստահություն չներշնչեն, կարծում եմ` կոնսեսուս չի լինի, եւ շատ բարդ կլինի մեզ համար:

Մխիթար Հայրապետյանը քիչ առաջ ընտրվեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ

Նման դեպք եղե՞լ է միջազգային պրակտիկայում, եւ ինչպե՞ս են խնդիրը լուծել:

Հիշեցնեմ երկու դեպք, որից մեկը տեղի է ունեցել Ավստրիայում: Խոսքը Վիեննայից 60 կմ հեռավորության վրա գտնվող «Զվենտենդորֆ» ատոմակայանի մասին է, որը 1982 թվականին հանրաքվեի արդյունքում փակվեց: Ընդ որում` այն լրիվ նոր էր կառուցված, եւ որի համար ծախսել էին շուրջ 3 միլիարդ դոլար: Այսինքն` նրանք նախընտրեցին կորցնել այդ 3 միլիարդ դոլարը: Հանրաքվեի արդյունքում 49.6 տոկոսը` կողմ էր, 50,4 տոկոսը` դեմ, եւ 35 հազար ձայնի տարբերությամբ այն փակվել է: Ավստրիայի կառավարությունը եւ ժողովուրդը դրանից հետո հայտարարեցին, որ առաջին անգամ Ավստրիան եվրոպական դեմոկարատիայի մակարդակը բարձրացրեց ամենաբարձր աստիճանի եւ գնաց այդ զոհողության, որվհետեւ ռիսկեր էին տեսել: Մայիս ամսին ԵԽԽՎ սոցիալական հանձնաժողովի նիստի շրջանակներում եղել եմ այնտեղ, այն հիմա թանգարան է: Հայաստանում էլ այնպես չէ, որ նորություն է, երբ այսպիսի խնդրի առաջ ենք կանգնել: «Հրազդանմաշ» եւ «Հրազդան-ցեմենտ» գործարանները ժամանակին կառուցվեցին` ի վերուստ նախատեսված չլինելով: Այնտեղ` Հանքավան-Հրազդան տարածաշրջանում, պետք է լիներ լեռնաքիմիական խոշոր կոմբինատ` նեֆելինային-սիենինների հումքի հիման վրա քիմիական զտող նյութերի եւ այլնի համար: Արդեն կորպուսները, վառարանները դրված էին, երբ այն ժամանակ Հայաստանի մտավորականությունը բողոքեց Խորհրդային Միության ղեկավարությանը, եւ տեղն առաջացավ ցեմենտի գործարանը, որը հումք չուներ, որովհետեւ այն բերվում էր Արարատի հանքից:                                                                 

«Նիկոլի ուզածը խամաճիկ ՍԴ ունենալն է». Վահան Բաբայան

Կրկին վերադառնալով Ամուլսարի խնդրին. եթե մենք հիմա մերժում ենք «Լիդիանին» եւ հայտնվում միջազգային սկանդալի, արբիտրաժային դատարանի, փոխհատուցում տալու խնդրի առաջ, ի վիճակի՞ ենք, այսպես ասած, «դրա տակից դուրս գալ»:

Եթե ժողովուրդը համախմբված է այս խնդրի շուրջ, այո, որովհետեւ միշտ էլ, երբ ժողովուրդը միասնական է, դուրս ենք գալիս ստեղծված իրավիճակից: Վերջիվերջո, հո պատերազմ չի՞: Պատերազմին ենք դիմակայում, ինչո՞ւ պետք է չդիմակայենք այս խնդրին:

«Ստամբուլյան կոնվենցիան կարող է ընտանիքի մոդելի փոփոխություն առաջացնել»

Հաշվի առնելով, որ այս դեպքում հնարավոր է մերժենք Հայաստանում ամենախոշոր ներդրում իրականացնող «Լիդիանին»` սա որեւէ հետեւանք չի՞ ունենա:

Հասկանում եմ, թե ինչ նկատի ունեք: Ինչպես գիտեք, իմ տեսակետներն էլ միշտ պրագմատիկ են եղել, բայց այս պարագայում պետք է համադրենք, թե ինչ գին ենք վճարելու, եւ ինչ հետեւանք է լինելու հակառակ դեպքում: Սա նաեւ թույլ է տալիս կամք ցուցաբերել, որպեսզի ցույց տանք, որ ինչի ենք պատրաստ հանուն մեր ժողովրդի անվտանգության: Թեկուզ մեկ մարդու կյանքը կամ առողջությունը թանկ է, քան այն միլիոնները եւ աշխատատեղերը, որոնք կորցնում ենք այս դեպքում:

9 ամսվա հարկային եկամուտների ցուցանիշը 1 տրիլիոն 61 միլիարդ 500 միլիոն դրամ է. ՊԵԿ նախագահ

Կարելի՞ է ասել, որ իշխանության համար սա նաեւ քաղաքական գին ունի` նկատի ունենալով այն, որ Ամուլսարի վերաբերյալ լուրջ հակասություններ կան ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ներսում:

Սա պետք է հարցնել իշխանությանը եւ այդ խմբակցությանը, ոչ թե ինձ: Ես չեմ հարցի հասցեատերը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА