o C     23. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԶԱՐՄԱՆՔ

03.09.2019 20:40 ԶԱՐՄԱՆՔ
ԶԱՐՄԱՆՔ

Ճիշտն ասած, Արցախի Հանրապետության անկախության օրվա կապակցությամբ մեզ բավականին զարմացրեց «ազնիվ» հեղափոխականից շատ արագ կոռուպցիոն գործով քրեական հետապնդման տակ ընկած ԴԱՎԻԹ ՍԱՆԱՍԱՐՅԱՆԸ: Նա ոչ ավել-ոչ պակաս թունդ ազգայնական գրառում է արել. «Շնորհավորանքի փոխարեն. Սխալից հետ կանգնելը միգուցե ավելի ցավոտ է, բայց կարեւորը ճիշտ պահն ընտրելն ու դժվարին որոշում կայացնելով` այն ուղղելն է: Ժամանակին սխալ քարոզ եմ տարել` հայտարարելով անկախ Արցախի մասին. չկա Արցախի հանրապետություն. կա Հայաստանի մարզ Արցախ... Ուստի բոլորիս կշնորհավորեմ այն ժամանակ, երբ համարձակորեն կկրկնենք հերոս Ազգալդյանի «Արցախը Հայաստան է եւ վերջ» հավատամքը ու Արցախը պաշտոնապես (առանց մի թիզ հող զիջելու) կդառնա Հայաստանի մաս»: Դե արի ու մի ասա` իյա՜, իրո՞ք... Այդ ինչպե՞ս եղավ, որ հանկարծ սուպերլիբերալ ակտիվիստը այդպես կտրուկ շուռ եկավ դեպի վերամիավորման թունդ ջատագովությունը: Թե՞ այդ երիտասարդը անձնական օրինակով հաստատում է հայտնի ասացվածքը, որ սրիկաների վերջին ապաստարանը հայրենասիրությունն է:

ԶԱՐՄԱՆՔ

Իսկ ՆԻԿՈԼԸ իր շնորհավորական ֆեյսբուքյան գրառման մեջ մի այլանդակ նախադասություն թույլ տվեց, որը զարմանալիորեն մատնեց նրա ողջ էությունը. «Այսօր Սովետական Ադրբեջանից Արցախի անկախության հռչակման օրն է: Փառք Արցախի հերոսական ժողովրդին: Փառք միասնական եւ հաղթանակած հայ ժողովրդին»: Այդ առնչությամբ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ենթադրեց, որ Նիկոլի ֆեյսբուքյան էջն են կոտրել, իսկ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանն էլ արձանագրեց, որ ուստարվա ամեկնարկի կապակցությամբ դպրոց այցելելիս Նիկոլը պատմության կաբինետ չմտավ, քանի որ վախենում է պատմությունից: Պատմությունից վախենում է ոչ միայն Նիկոլը, պատմությունից զարմանալիորեն վախենում է եւ «Թավշյա դդում» մականունով նրա սուպերնախարարը, ով զարմանալիորեն կանգնեցրել է պատմության դասագրքերի տպագրությունը, քանզի նրան թվում է, որ դպրոցականներին չպետք է մատուցել այն, ինչը տեղի է ունեցել 1988-ից հետո

ԶԱՐՄԱՆՔ

Ռոբերտ Քոչարյանին շնորհավորել են շատերը, այդ թվում եւ հռչակավոր ԱՐԹՈՒՐ ԱԲՐԱՀԱՄԸ. «Սիրելի հայրենակիցներ, ես շնորհավորել եմ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարեդարձը: Անկեղծ ասած, սրտանց հարգում եւ սիրում եմ Հայաստանի բոլոր նախագահներին` Լեւոն Տեր-Պետրոսյանին, Ռոբերտ Քոչարյանին, Սերժ Սարգսյանին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին»: Իհարկե, ողջունելի է, որ հայտնի բռնցքամարտիկը նույնպես շնորհավորում է իշխանազավթիչների աչքի գրող դարձած երկրորդ նախագահին, բայց զարմանալի է նրա սերը միաժամանակ երեք նախագահմների հանդեպ: Ախր, էությամբ ռազմիկ Քոչարյանին ու Սարգսյանին սիրողը ինչպե՞ս կարող է սիրել նաեւ զինավախ, թուրքասեր եւ կապիտուլյանտ Տեր-Պետրոսյանին:

ԶԱՐՄԱՆՔ

Զարմացած է 
ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆԸ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА