o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայ-ռուսական երիտասարդական 5-րդ ֆորումի ճակատագիրը դեռ օդում կախված է (Տեսանյութ)

03.09.2019 20:20 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
Հայ-ռուսական երիտասարդական 5-րդ ֆորումի ճակատագիրը դեռ օդում կախված է (Տեսանյութ)

Ամենամյա ռուս-հայկական երիտասարդական միջպետական ֆորումի ճակատագիրը դեռ օդում կախված է, որը պետք է լիներ թվով 5-րդը: Ըստ տեղեկությունների` ՀՀ սպորտի եւ երտասարդության հարցերի նախարարությունն ի պատասխան ռուսաստանյան կողմի նամակների տեւական ժամանակ լռել է: Խնդրի մասին վերջերս բարձրաձայնեց նաեւ ռուսաստանաբնակ քաղաքագետ ՄԱՐԻԱՄ ՀՈՎՍԵՓՅԱՆԸ` Օրենբուրգում ընթացող «Եվրազիա Գլոբալ» միջազգային երիտասարդական ֆորումի ժամանակ այս հարցով դիմելով ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովային, թե արդյոք Արտաքին գործերի նախարարությունը որեւէ տեղեկություն ունի` վերջիվերջո, ֆորումը կայանալո՞ւ է կամ ինչո՞ւ չի կայանալու:

Դավիթ Տոնոյանը տարուց ավելա նախարարա, ո՞ր մի զոհվածի ծնողին ա ընդունել, ոչ մեկին

Ի պատասխան` ՄԱՐԻԱ ԶԱԽԱՐՈՎԱՆ ուղիղ եթերում պատասխանեց, որ ինքը չի կարող Հայաստանի փոխարեն պատասխանել կամ մեկնաբանել, թե խնդիրն ինչումն է: Միեւնույն ժամանակ, նա նշեց, որ իրենք ունեն բազմաթիվ միջազգային ֆորումներ` ուսումնական, պրակտիկա անցկացնելու եւ այլն: Այդ թվում` միջբուհական բազմաթիվ ծրագրեր. «Ինչ վերաբերում է այս ֆորումին, հարցի հասցեատերը Երեւանն է, ես կարող եմ պատասխանել միայն մեր կառավարության հետ կապված հարցերը»:

Արդարադատության նախարարը տասնյակից ավելի դատավորների դեմ կարգապահական վարույթ է սկսել. «Ժողովուրդ»

Ի վերջո, քանի որ այսօր կառավարության կառուցվածքային փոփոխություն է տեղի ունեցել, որեւէ քայլ պատրաստվո՞ւմ են անել, որ այս ֆորումը կայանա, «Իրավունքը» հետաքրքրվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունից: Մեր հարցմանն ի պատասխան` ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար ԳԵՎՈՐԳ ԼՈՌԵՑՅԱՆԸ տեղեկացրեց, որ հայ-ռուսական երիտասարդական 5-րդ ֆորումը նախատեսվում է անցկացնել նոյեմբերին` Հայաստանում:

«Երեւի հերթը ինձ էլ կհասնի». Պնախարարը՝ ԱԺ քննիչ հանձնաժողով հրավիրվելու մասին

«2015-2018 թթ. անցկացվել է հայ-ռուսական երիտասարդական չորս ֆորում` երկուսը` ՀՀ-ում, երկուսը` ՌԴ-ում: 2018 թ. ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունը, որը 1-4-րդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումների հայկական կողմից կազմակերպիչն ու պատասխանատու պետական մարմինն էր, հիմք ընդունելով այն հանգամանքը, որ 4-րդ ֆորումը տեղի է ունեցել 2018 թվականի նոյեմբերին ՌԴ-ում եւ հաջորդ ֆորումը պետք է անցկացվի Հայաստանում` ծրագրել էր 5-րդ հայ-ռուսական երիտասարդական ֆորումի անցկացումը 2019 թ. Հայաստանում: Այժմ ֆորումի կազմակերպման հայկական կողմից պատասխանատու պետական մարմինը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն է, որն էլ ՌԴ գիտության եւ բարձրագույն կրթության նախարարությանը ե՛ւ բանավոր, ե՛ւ պաշտոնական գրությամբ տեղեկացրել է ֆորումների ավանդույթը շարունակելու իր պատրաստակամության մասին եւ առաջարկել է հայ-ռուսական երիտասարդական 5-րդ ֆորումն անցկացնել 2019 թ. նոյեմբերին Հայաստանում», - նշեց Գ. Լոռեցյանը:

Աղվան Հովսեփյանին կձերբակալե՞ն. «նա չի կարող անմասն լինել». «Փաստ»

Այդուհանդերձ, ուշագրավ է այն, որ այդպես էլ դեռ պարզ չէ ռուսական կողմը ստացե՞լ է հայաստանյան կողմի նամակները, թե` ոչ: Սակայն, մեր ունեցած տեղեկություններով, թեկուզ հայաստանյան ուշացած պատրաստակամությանը, այնուամենայնիվ, ռուսական կողմը հետաքրքրված է համատեղ միջոցառումներ իրականացնել ցանկացած ձեւաչափով:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА