o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

03.09.2019 19:00 ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԹԵԺ ԱՇՈՒՆ. ՆՈՒՅՆԻՍԿ «ՄԱՆՐՈՒՔՆԵՐԸ» ԿԱՐՈՂ ԵՆ ԿՈՏՐԵԼ ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՄԲԻ ՈՂՆԱՇԱՐԸ

Այն, որ քաղաքական աշունը լինելու է թեժ եւ լարված, կարծես թե անկասկած է: Ռոբերտ Քոչարյանի հիշատակած «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը գնալով ավելի ու ավելի է միս ու արյուն ստանում: Փողոցային պայքարում առայժմ ամենաակտիվը ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն են, բայց մյուս ընդդիմադիրներն էլ,մեղմ ասած, քնած չեն: Տեղեկատվական դաշտում շատ ակտիվ է ՀՀԿ-ն, եւ այդ ընդդիմադիր կուսակցության գործիչները ամեն օր համացանցը եւ սոցիալական ցանցերը հեղեղում են քննադատությամբ: Գումարած դրան` տարբեր ծագումնաբանության բողոքի գործողությունները բռնկվում են հանրապետության ամենատարբեր վայրերում, եւ ոստիկանական բիրտ ուժի կիրառումը (ինչպես ցույց տվեցին իջեւանցիների եւ ջերմուկցիների հետ կապված իրադարձությունները), իրականում էլ ավելի են բորբոքում իրավիճակը:

ԱՋ ԳՆԱՍ, ԹԵ` ՁԱԽ, ԾՈՒՌ ԵՆ ԵՐԿՈՒՍՆ ԷԼ

Այն, որ քաղաքական աշունը լինելու է թեժ եւ լարված, կարծես թե անկասկած է: Ռոբերտ Քոչարյանի հիշատակած «կոնսենսուս մինուս մեկ» գաղափարը գնալով ավելի ու ավելի է միս ու արյուն ստանում: Փողոցային պայքարում առայժմ ամենաակտիվը ՀՀ երկրորդ նախագահի աջակիցներն են, բայց մյուս ընդդիմադիրներն էլ, մեղմ ասած, քնած չեն: Տեղեկատվական դաշտում շատ ակտիվ է ՀՀԿ-ն, եւ այդ ընդդիմադիր կուսակցության գործիչները ամեն օր համացանցը եւ սոցիալական ցանցերը հեղեղում են քննադատությամբ: Գումարած դրան` տարբեր ծագումնաբանության բողոքի գործողությունները բռնկվում են հանրապետության ամենատարբեր վայրերում, եւ ոստիկանական բիրտ ուժի կիրառումը (ինչպես ցույց տվեցին իջեւանցիների եւ ջերմուկցիների հետ կապված իրադարձությունները), իրականում էլ ավելի են բորբոքում իրավիճակը:

«ԱՅՍ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐԸ ՍԽԱԼ ՑՈՒՑԱՐԱՐՆԵՐ ԵՆ...»

 

ՎԱՐՉԱԽՄԲԻ ՎԱԽԵՐՆ ՈՒ «ՃԱՐՊԿԱՆԱԼՈՒ» ՓՈՐՁԵՐԸ

Ռոբերտ Քոչարյանի ծննդյան տարեդարձի կապակցությամբ բավականին ուշագրավ ուղերձներ հնչեցին, ինչպես ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրապարակած շնորհավորանքներին: Այսպես, Սերժ Սարգսյանը առանց այլեւայլության շեշտեց. «Հայաստանի Հանրապետական կուսակցությունը մինչ այժմ սատարել եւ  այսուհետ եւս սատարելու է Ձեզ այդ պայքարում»: Անշուշտ, ՀՀԿ-ն միշտ էլ զորակցել է քաղաքական հալածյալ Ռոբերտ Քոչարյանին, սակայն առաջին անգամ է, որ դա շեշտվում է կուսակցության առաջնորդի մակարդակովԻսկ Վլադիմիր Պուտինի շնորհավորական նամակում շեշտվում է, որ ՀՀ երկրորդ նախագահը Մոսկվայում ընկալվում է որպես ծանրակշիռ եւ վստահելի պետական գործիչ. «Հարգելի Ռոբերտ Սեդրակի, ընդունեք անկեղծ շնորհավորանքներս` 65-ամյակի կապակցությամբ: Ձեր բազմամյա պետական գործունեությամբ Դուք արժանի հարգանք եք վաստակել ինչպես հայրենակիցների շրջանում, այնպես էլ արտերկրում, նշանակալի ավանդ եք ներդրել ժամանակակից Հայաստանի զարգացման եւ Անդրկովկասի` անվտանգության եւ կայունության ապահովման գործում»:

ՓՈՂՈՑՈՎ ԵԿԱԾԸ ՓՈՂՈՑՈՎ ԷԼ ԿԳՆԱ

Այդ ամենը հույժ անհանգստացրեց թավշիստներին, քանզի բազմաթիվ տերերի ծառա Նիկոլը ըստ էության չի կարողանում դուրս գալ այնպիսի ծանր խնդիրների տակից, ինչպիսիք են` Ամուլսարը, հունվարին սպասվող գազի թանկացումը, սորոսականների կատաղությունը մի կողմից, եւ հանրության ավանդապաշտ շերտի մերժողական վճռականությունը` մյուս կողմից, եւ այդ ամենը տխրահռչակ Ստամբուլյան կոնվենցիայի առնչությամբ: Եվ դա այն պայմաններում, որ Նիկոլի միասնական թիմի մասին խոսելն ավելորդ է: Օրինակ, ՔՊCC-ի պատգամավոր Վարազդատ Կարապետյանը չի էլ թաքցնում, որ իրենց 88 պատգամավորներին միավորող որեւէ գաղափարախոսություն գոյություն չունի: Իսկ դա շատ նպաստավոր հող է, իրավիճակային շահերից ելնելով, ԱԺ մեծամասնության տրոհման համար: Եվ անխուսափելիորեն դա կբերի նրան, որ թիմի տարբեր հատվածներ իրարամերժ մեղադրանքներ կներկայացնեն Նիկոլին: Ու փաստ է, որ ՔՊCC-ի սորոսական հատվածը բավականին սուր քննադատություն է ուղղելու «ժողվարչապետին» եւ տարբեր տեղերում նրա ոտքի տակ օճառ է դնելու: Արդյունքում` Նիկոլը հայտնվել է սովետական հայտնի մուլտի գայլի վիճակում, որը իր ուժերից վեր ծանրաձող է վերցրել, եւ որին տապալում է ծանրաձողին նստած թիթեռըԴրա պատասխանը բավականին հախուռն է: Նախ` Նիկոլը չի հրաժարվում թավշյա հեղաշրջումը Արցախ ներմուծելու գաղափարից, ինչի արտացոլումն այն էր, որ երկու սորոսական կազմակերպությունների տրամադրվել է պետական աջակցություն Արցախի սեպտեմբերյան ՏԻՄ ընտրություններում դիտորդություն անելու համար: Դրանք են. «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ Ստեփանակերտի գրասենյակը (տրամադրվել է 16 մլն 200 հազար դրամ) եւ «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնը (տրամադրվել է 17 մլն 480 հազար դրամ): Եվ երկրորդը` ռեպրեսիվ գործընթացների ուժեղացումը, գումարած դրան նաեւ հեռուստատեսության եւ ռադիոյի մասին նոր օրենք ընդունելու մտադրությունը, որով մասնավոր հեռուստաընկերությունները կզրկվեն առկա հեռուստաաշտարակներից սեփական հաղորդակներով եթեր դուրս գալու հնարավորությունից:

ՁԵՐ ՆՄԱՆՆԵՐ ԽԱՅՏԱՌԱԿԵԼ ՌԵՍՊՈՒԲԼԻԿԱ

ԳԵՆԵՐԱԼ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԱՆՑՆՈՒՄ Է ՀԱԿԱԳՐՈՀԻ

Ժամանակին հենց Երեւանի արվարձաններում այն ժամանակ Արցախի գործող Անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանի նկատմամբ «զենք փնտրելու» ոստիկանական սադրանքի կազմակերպումը, իսկ այնուհետ նաեւ ստվերային ճնշումով նրա պաշտոնանկությանը հասնելու իրողությունը վկայում են, որ, ըստ էության, պատերազմի բովով անցած գեներալիտետի եւ թավշիստագենդերային դեզերտիրական վարչախմբի ջրերը նույն հունով հոսել չեն կարող: Եվ ահա սորոսականներին ՀՀ պետական փողով Ստեփանակերտ գործուղելուն, Վիտալի Բալասյանը պատասխանեց շատ կոշտ հայտարարությամբ` համարելով դա ծայրահեղ վտանգավոր: Նա նաեւ նշեց, որ ոչ ոք չպետք է համարձակվի Արցախի երեսով տալ ՀՀ պետբյուջեից տրամադրվող օժանդակությունը. «Նրանք, ովքեր խոսում են, որ Արցախի բյուջեի այսքան տոկոսը ՀՀ-ն է տալիս, կամ տնտեսագիտությունից, կամ թվաբանությունից շատ հեռու մարդիկ են. թող հաշվարկ անեն եւ տեսնեն, թե որտեղի՞ց է գոյանում այն 150-160 միլիարդ դրամը, որը Արցախը ՀՀ-ից ստանում է իբրեւ միջպետական վարկ: Թող հաշվարկեն այն ապրանքների մաքսատուրքերը, որոնք ներկրվում են Հայաստանի միջոցով արտերկրից, կտեսնեն, որ դեռ մի բան էլ ԱՀ-ն պակաս է ստանում: Այդ մարդիկ թող ականջներին խորը օղ անեն եւ ճիշտ խոսեն»: Ինչ վերաբերում է սորոսական դիտորդներին, ապա գեներալը շեշտում է. «Այդ երկու կազմակերպությունները Հայաստանում իշխանաբռնազավթման գործիքներից են: Դա դրսից ներդրված ծրագիր է: ՀՀ-ն` ի դեմս վարչապետի, որպեսզի այդ գումարներն այլ խողովակներով չներմուծվեն Արցախ, կառավարության միջոցով է դա անում: Կգա օրը եւ կտեսնեք, որ այդ երկու կազմակերպությունները ներմուծվում են Արցախ»:

ԹԱՎՇՅԱ ՎԱՐՉԱԽՈՒՄԲԸ` ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ

Իսկ շարունակությունը այնքան սուր է, որ Նիկոլին այդպիսի մեղադրանքներ ՀՀ ընդդիմադիրներից շատ քչերն են ներկայացրել. «ՀՀ-ի ե՛ւ խորհրդարանն է բռնազավթվել, ե՛ւ իշխանությունը, ե՛ւ 2018 թվականի ԱԺ ընտրությունները եղել են անօրինական: Բոլոր այն գործողությունները, որոնք կատարել է Նիկոլ Փաշինյանը, քրեորեն հետապնդելի արարքներ են: Կոչ դատարանների դեմ. սա ոչ թե սահմանադրական կարգի տապալման փորձ է եղել, որը առաջադրել են Ռոբերտ Քոչարյանին, այլ դա անմիջական Սահմանադրական կարգի տապալում է եղել: Կգա ժամանակը, եւ բոլորը պատասխան կտան»: Փաստորեն փորձառու գեներալը Նիկոլին անվանեց պետական հանցագործ, ու գեներալի խոսքում նաեւ նախազգուշացում կա, որ  Արցախում հեղափոխական խառնակչություն անելու փորձերի դեմ կարող են կիրառվել եւ շատ կտրուկ միջոցներ, այդ թվում եւ անձամբ ուզուրպատոր Նիկոլ Փաշինյանի նկատմամբ: Վիտալի Բալասանյանը չշրջանցեց եւ մարտիմեկյան թեման: «Ցույց տվեք մի դեպք, որ բանակը կրակել է: Խոսում են, թե գեներալները եկել են, հրամանաններ են տվել, գեներալները կրակել են, 60 հոգի են առանձնացրելԻ՞նչ է նշանակում ժողովրդի վրա են կրակել: Ժողովրդի վրա կրակել է Լեւոն Տեր-Պետրոսյանն իր խմբով: Կգա ժամանակը, ես էլ տեղյակ եմ մարտի 1-ի դեպքերից, ես էլ ինֆորմացիաներ ունեմ` ինչ է կատարվել: Րոպե առաջ պետք է այդ երեւույթին գնահատական տալ, եւ ազատության մեջ լինի Ռոբերտ Քոչարյանը»,- ասաց Վիտալի Բալասանյանը` հավելելով. «Ի՞նչ է նշանակում Ռոբերտ Քոչարյանը կարող է խոչընդոտել քննությանը, եթե ինքն է գնացել ԱԱԾ: Թող փախչելու մասին մտածեն այն դասալիքները, որ ժամանակ առ ժամանակ փախուստի էին դիմում»:

ՆԻԿՈԼԻ «ՍՈՒՊԵՐՃԱՐՊԿՈՒԹՅՈՒՆԸ» ՆԻԿՈԼԻ ԴԵՄ

Դրա պատասխանն էլ տրվեց մի կողմից` պաշտոնական մակարդակով, վարչապետի խոսնակի միջոցով, մյուս կողմից` գործի դրվեց փաստացի վարչախմբին սպասարկող կեղծ ընդդիմադիր պատգամավոր Արման Բաբաջանյանի կեղտաբերանությունը: Ինչ վերաբերում է Վլադիմիր Կարապետյանի իմաստակություններին, ապա հարկ չենք համարում դրան անդրադառնալ, ընդամենը նշենք, որ հին ՀՀՇ-ական սովորության զորությամբ Նիկոլի խոսնակը նոր բաժանարար գիծ փորձեց քաշել Երեւանի եւ Ստեփանակերտի միջեւ. «Ինչ վերաբերում է նրան, որ Վիտալի Բալասանյանը վարչապետ Փաշինյանին մեղադրում է իշխանությունը բռնազավթելու մեջ, դա ըստ էության նշանակում է, որ Բալասանյանը Հայաստանի ժողովրդին է մեղադրում ՀՀ-ում իշխանությունը բռնազավթելու մեջ, որովհետեւ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների հեղինակը ժողովուրդն է: Իսկ ժողովրդին իշխանություն բռնազավթելու մեջ կարող է մեղադրել միայն կեղծիքների, սպանությունների, կոռուպցիայի միջոցով իշխանությունը նախկինում բռնազավթած եւ ներկայումս իր դատին սպասող մարգինալ խմբակի կողմից ոգեշնչված անձը»:

«ԺՈՂՎԱՐՉԱՊԵՏԻ» ԿՈՐԾԱՆՄԱՆ ՍՂԱՐԱՆԸ

Աբսուրդի խտացում է դա: Ստացվում է` ով խոսում է Նիկոլի դեմ, ըստ նրա խոսնակի, նա խոսում է ժողովրդի դեմ: Եվ քանի որ հիմա հենց ժողովուրդն է խոսում Նիկոլի դեմ, ստացվում է, որ ժողովուրդը ժողովրդի դեմ է: Պարզապես դեղնակտուցների վարչախումբը այնպիսի ցայտնոտի մեջ է, որ Նիկոլով սկսած, մարզպետներով, պատգամավորներով ու այլ պաշտոնյաներով վերջացրած, որեւէ բան ասելուց առաջ չեն հասցնում մտածել, չնայած արդարության համար հարկ է նշել, որ ոմանք մտածելու ունակ էլ չեն: Ինչպես ժամանակին ասել էր Ռոբերտ Սեդրակիչը` «այստեղ ուրիշ մասնագետ է պետք»:

ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆՆ ՈՒՆԻ ԶՐՈ ԵԼՔ

ՀՈՎՀԱՆՆԵՍ ԳԱԼԱՋՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА