o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ի՞նչ կարելի է ուտել քնելուց առաջ՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

03.09.2019 18:06 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ի՞նչ կարելի է ուտել քնելուց առաջ՝ առանց առողջությանը վնաս հասցնելու

Ֆիզիկապես ակտիվ կանայք կարող են չվախենալ ուշ ժամին ընթրելուց, բայց ընթրիքը պետք է կազմված լինի շատ սպիտակուցներ պարունակող մթերքներից, հավաստիացնում են Ֆլորիդայի նահանգի համալսարանի գիտնականները։

5 խորհուրդ.Ի՞նչ չպետք է անել ուտելուց հետո

Նոր հետազոտության արդյունքները, որը հրապարակվել է Nutrition ամսագրում, մարտահրավոր են նետում լայնորեն տարածված մոլորություններին, թե իբր կապ գոյություն ունի ուշ ընթրիքի, քաշի ավելացման եւ նյութափոխանակության խնդիրների միջեւ, հատկապես կանանց մոտ։

Ծանր ատլետիկայով զբաղվող կանանց մասնակցությամբ կատարված հետազոտությունը ցույց է տվել, որ եթե նրանք սպիտակուցային սնունդ ընդունեն քնելուց առաջ, դա չի խախտի որովայնի ճարպային հյուսվածքի մետաբոլիզմը եւ օրգանիզմում ճարպերի այրման պրոցեսն ընդհանրապես։

«Մարդկանց չափազանց երկար ժամանակ են ստիպել հավատալ, որ սնունդ ընդունելը քնելուց առաջ նյութափոխանակման խանգարումներ է առաջացնում եւ ստիպում ճարպ հավաքել։ Բայց ոչ մի նման բան տեղի չի ունենա, եթե կան սպիտակուցային մթերքներ սահմանափակ քանակությամբ»,- ասել է հետազոտության հեղինակ Մայքլ Օրմսբին։

Ավելի վաղ հետազոտությունները նույնպես ցույց են տվել գիշերը սպիտակուցի օգտագործման էական առավելությունները, բայց այս թեմայով գոյություն ունեցող հետազոտությունների մեծ մասը կենտրոնացած է եղել բացառապես տղամարդկանց վրա։ Իսկ նոր հետազոտությունում հեղինակներն իրենց ուշադրությունը սեւեռել են ծանր ատլետիկայի կին մարզիչների վրա։

Հետազոտության մասնակիցներին սկզբում խմեցրել են կազեինային սպիտակուցային կոկտեյլ մարզումներից 30 րոպե հետո, իսկ այնուհետեւ՝ պլացեբո նույն համով, քնից 30 րոպե առաջ։ Հետո մասնակիցները խմել են այդ նույն կոկտեյլները  հակառակ կարգով։ Գիտնականները ցանկանում էին հասկանալ, թե ինչպես է սպիտակուցային կոկտեյլների օգտագործումը քնից առաջ ազդում ճարպի նյութափոխանակության վրա առողջ կանանց մոտ գիշերվա ընթացքում՝ այդ նույն պրոտեինային կոկտեյլը օրվա այլ ժամի օգտագործելու համեմատ։

Գիտնականները գնահատել են հետազոտության մասնակիցների լիպոլիզը (ճարպի առանձնացումը ճարպային բջիջներից), որպեսզի որոշեն, թե կա արդյոք կապ սպիտակուցի օգտագործման ժամանակի եւ կուտակված ճարպը շրջակա հյուսվածքներ ուղղելու բջիջների ունակության միջեւ։ Հեղինակներն ուսումնասիրել են նաեւ մասնակիցների շնչառությունը, որպեսզի գնահատեն ճարպի օքսիդացումը եւ ճարպն այրելու օրգանիզմի կարողությունը։

Ինչպես պարզվել է, ծանրություն բարձրացնող կանանց համար գիշերն ուտելու առավելություններն ավելին են, քան բացասական էֆեկտները։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА