o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մխիթարյանը պատմություն կերտող է իր ազգային ընտրանու կազմում. «Արսենալը» հաջողություն է մաղթել Հենրիխին

02.09.2019 22:20 ՍՊՈՐՏ
Մխիթարյանը պատմություն կերտող է իր ազգային ընտրանու կազմում. «Արսենալը» հաջողություն է մաղթել Հենրիխին

 

Հայաստանի հավաքականի ու «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մարզական կարիերան շարունակելու է «Ռոմայի» կազմում:

Հայ կիսապաշտպանը հռոմեական թիմում հանդես է գալու վարձավճարով: Պայմանագիրը նախատեսված է մեկ տարվա համար:

Մխիթարյանի առաջին գոլը Ռոմայի կազմում.տեսանյութ

Լոնդոնյան ակումբն իր պաշտոնական կայքում հաջողություն է մաղթել Հենրիխ Մխիթարյանին առաջիկա մրցաշրջանում իր նոր թիմի կազմում:

«Մխիթարյանը պատմություն կերտող է իր ազգային ընտրանու կազմում: Նա Հայաստանի հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 83 միջազգային խաղում դառնալով 27 գոլի հեղինակ: 2009 թվականից սկսած՝ Մխիթարյանը 7 անգամ ճանաչվել է երկրի լավագույն ֆուտբոլիստ: «Արսենալում» բոլորը հաջողություն են մաղթում Միկիին «Ռոմայի» կազմում առաջիկա մրցաշրջանում»,- գրել է «Արսենալի» պաշտոնական կայքը

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА