o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վստահ եմ` «Ռոմայի» հետ կարող ենք մեծ հաջողությունների հասնել.Մխիթարյան

02.09.2019 22:12 ՍՊՈՐՏ
Վստահ եմ`  «Ռոմայի» հետ կարող ենք մեծ հաջողությունների հասնել.Մխիթարյան

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, որը վարձակալական հիմունքով մեկ մրցաշրջան անցկացնելու է «Ռոմայի» կազմում, խոսել է նոր թիմ տեղափոխության մասին:

«Սա ինձ համար մեծ հնարավորություն է. նոր էջ բացել իմ մարզական կարիերայում մեծ թիմի հետ: Ես գիտեմ, թե ինչպիսի թիմ է «Ռոման» և վստահ եմ, որ միասին կարող ենք մեծ հաջողությունների հասնել»,- ասել է Մխիթարյանը:

«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին

«Հենրիխը բավարարում է այն ֆուտբոլիստի չափանիշները, որ կարող է երիտասարդ ֆուտբոլիստների համար օրինակ ծառայել ու արագ հարմարվել Ա Սերիային»,- ասել է «Ռոմայի» մարզական տնօրեն Ջանլուկա Պետրաչին:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА