o C     20. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վերաքննիչ դատարանը հաստատել է` Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են

02.09.2019 17:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
Վերաքննիչ դատարանը հաստատել է` Ռոբերտ և Սեդրակ Քոչարյանների իրավունքները խախտվել են

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացականյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության բողոքը քննության ընթացքում ՀՔԾ պետի կողմից ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածի խախտման գործով առաջին ատյանի դատարանի որոշման դեմ, հայտնում են Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբից։

Շարունակվում է Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը. քննարկվում է դատախազի բացարկի հարցը

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը հաստատված փաստ էր համարել Ռոբերտ Քոչարյանին վերագրվող Սամանադրական կարգը տապալելու մեղադրանքը։ Առաջին ատյանի դատարանը գտել էր, որ այդպիսով խախտվել է Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Բացի այդ, Վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մխիթարյանի նախագահությամբ, այսօր մերժել է Գլխավոր դատախազության մեկ այլ բողոք՝ հաստատելով, որ խախտվել է նաև Ռոբերտ Քոչարյանի որդի Սեդրակ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։

Հիշեցնենք, որ ԱԱԾ քննչական դեպարտամետը ավելի վաղ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ Սեդրակ Քոչարյանը հանցագործություններ է կատարել։ Առաջին ատյանի դատարանը բավարարել էր պաշտպանների բողոքն այս հայտարարությունների դեմ։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА