o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանի Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան բախվել է պատին, ուղեւորը մեքենայից դուրս է ընկել

02.09.2019 11:07 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Երեւանի Կոմիտասի պողոտայում ավտոմեքենան բախվել է պատին, ուղեւորը մեքենայից դուրս է ընկել

Սեպտեմբերի 1-ին, ժամը 20:26-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի և Փափազյան փողոցի խաչմերուկում ավտոմեքենան բախվել է պատին, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Տեղեկությունները, թե «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ի տարեց խնամյալները դուրս են հանվելու խնամքի տնից, չեն համապատասխանում իրականությանը. նախարար

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Կոմիտասի պողոտայում «Kia Forte» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Անժելա Տ., ծնված 1993 թ.) բախվել է թիվ 19 շենքի պատին. ուղևորը (Մարիամ Ս., ծնված 1994 թ.) ավտոմեքենայից դուրս է ընկել:

Փրկարարները տուժածին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային: Վերջինս հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА