o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

54-ամյա Մոնիկա Բելուչին ներկապնակ հիշեցնող ինքնատիպ զգեստով ներկա է գտնվել Վենետիկի կինոփառատոնին

01.09.2019 15:55 ԱԽ ԿԱՆԱՅՔ
54-ամյա Մոնիկա Բելուչին ներկապնակ հիշեցնող ինքնատիպ զգեստով ներկա է գտնվել Վենետիկի կինոփառատոնին

Իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին շաբաթ ներկա է գտնվել Իտալիայի Վենետիկ քաղաքում անցկացվող Վենետիկի ամենամյա կինոփառատոնին, գրում է Daily Mail-ը:

Լիլի Մորտոն առաջին անգամ ներկայացրել է սիրելիին

Հանրահայտ դերասանուհին շլացուցիչ տեսք է ունեցել կապույտ, կարմիր և նարնջագույն վառ գույների համադրությամբ ու ներկապնակ հիշեցնող ինքնատիպ զգեստով, որի վրա դերասանուհին ջինսե գոտի է կրել:

Թխահեր գեղեցկուհին միջոցառմանը ներկայացել է ուղիղ վարսերով և նուրբ դիմահարդարմամբ:

Աղբյուրի տեղեկություններով՝ իտալացի դերասանուհին աշխարհում ֆիլմերի հնագույն փառատոնին (առաջին անգամ անցկացվել է 1932 թվականին- Tert.am) ներկայացել է առանց  36-ամյա զուգընկերոջ՝ նկարիչ Նիկոլաս Լեֆևրոնի, որի հետ, ըստ տեղեկությունների, սկսել էր հանդիպել 2017 թվականի մայիսից՝  նախկին ամուսնու՝ Վենսան Կասելի հետ բաժանությունից 4 տարի անց:

«Ես արդեն երկար ժամանակ է, ինչ հանդիպում եմ մի տղամարդու հետ: Նա այլ մասնագիտություն ունի և հաճախակի գործուղումների է մեկնում աշխարհով մեկ: Այդ պատճառով նա ինձ հիանալի է հասկանում և կիսում է իմ ապրելակերպը: Ես շատ երջանիկ եմ», -հարցազրույցներից մեկի ժամանակ նշել էր Բելուչին:

Սակայն հարցին, թե չի՞ պատրաստվում կրկին ամուսնանալ, դերասանուհին պատասխանել էր, որ երկու բաժանություններից հետո իրեն ժամանակ է հարկավոր հասկանալու համար, թե որն էր բաժանությունների պատճառը:

«Եկեք ուղղակի ասենք, որ այս պահին ուսումնական փուլում եմ»,- հավելել էր դերասանուհին:

Մոնիկա Բելուչին ամուսնացած է եղել նորաձևության լուսանկարիչ Կլաուդիո Կառլոս Բասոյի հետ 1990 թվականից մինչև 1994 թվականը, իսկ Matrix-ի աստղ Վենսան Կասելի  հետ՝ 1999 թվականից մինչև 2015 թվականը:

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА