o C     18. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Թոշակառուն գնդակահարել է դասընկերոջը՝ չներելով 53 տարի առաջ հասցրած վիրավորանքը

01.09.2019 13:19 ՔՐԵԱԿԱՆ
Թոշակառուն գնդակահարել է դասընկերոջը՝ չներելով 53 տարի առաջ հասցրած վիրավորանքը

Վրեժը կերակրատեսակ է, որը պետք է սառը մատուցվի, և Թաիլանդի Անգ Թոնգ նահանգից 69-ամյա Թանափաթ Անաքեսրին գիտի այդ մասին: Տղամարդը երկար տարիներ ապրել է՝ երազելով լսել ներողության խոսքեր  դասընկերոջից և վերջապես ունեցել դրա առիթը:

Թոշակառուներից կաշառք վեցնելու մեջ մեղադրվող բժշկասոցիալական փորձաքննականհանձնաժողովի նախագահը գրավով ազատ է արձակվել

Թանափաթին շրջանավարտների հանդիպմանը  հրավիրել էր դասարանի ավագը՝ հայտարարելով, որ այս անգամ կգան բոլորը: Եվ, իսկապես, հավաքվել էր հսկայական մի ընկերախումբ, բոլորը զվարճանում էին, խմում էին և հիշում անցած օրերը՝ մինչև այն պահը, երբ նախկին ծովային զինծառայող Թանափաթը սկսել է մեղադրել իր դասընկեր Սութհաթ Կոսայամատին ծաղրանքների մեջ: Այս մասին գրում է Daily Mail- ը:

Ի պատասխան նա միայն ուսն է թափ տվել և կտրականապես հրաժարվել ներողություն խնդրել՝ չհիշելով որևէ բան Թանափաթի թվարկածներից: Դրանից տղամարդն՝ էլ ավելի  կատաղած, վերցրել է զենքը և կրակել Սութհաթի վրա: Իր գործողությամբ խուճապ առաջացնելով՝ տղամարդը բարեհաջող անհետացել է հանցագործության վայրից:

«Երբեմն Թանափաթը հարբում էր և չարաբար արտահայտվում Սութհաթի մասին՝ հիշելով անցյալի վիրավորանքները: Բայց դա այնքան վաղուց է եղել, ոչ ոք չէր մտածում, որ ամեն ինչ կարող է ավարտվել այս ձևով»:

Սութհաթի համար կազմակերպվել է բուդդայական հուղարկավորություն, ուր եկել են հանգուցյալի հարազատներն ու ընկերները: Ոստիկաններն այժմ փնտրում են փախուստի դիմած չարագործին, ով, նախնական տվյալներով, թաքնվում է հարևան գավառում:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА