o C     24. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Հայտնի են Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված ու վիրավոր ՀՀ քաղաքացիների անունները

31.08.2019 18:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Հայտնի են Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհված ու վիրավոր ՀՀ քաղաքացիների անունները

13:08

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարի հետևանքով հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երեքը ևս դուրս գրվեցին հիվանդանոցից։

Ողջ ճշմարտությունը Արթուր Սարգսյանի կամ հանրությանն առավել հայտնի «Հաց Բերողի» մահվան հանգամանքների մասին․ Արփինե Հովհաննիսյան

Այժմ հիվանդանոցներում գտնվում են 4 քաղաքացիներ, որոնցից երկուսի վիճակը ծայրահեղ ծանր է, մեկի վիճակը՝ ծանր, իսկ մեկինը՝ կայուն։

13:04

ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է Վրաստանում ավտովթարի հետևանքով զոհերի ու վիրավորների անունները:

Զոհվել է ՀՀ երկու քաղաքացի (Գրետա Ա., ծնված 1966 թ. և Մարտա Ս., ծնված 1991 թ.):

Տուժած ՀՀ քաղաքացիներից 7-ը (Լենա Մ., Գայանե Բ., Տաթևիկ Գ., Լաուրա Խ., Հասմիկ Ա., Անուշ Մ., Մերի Մ.) հոսպիտալացվել են Վրաստանի Հանրապետության Թբիլիսի քաղաքի «Նյու Հոսպիտալ» ԲԿ, 3-ը՝ (Աննա Ա., Վարդան Հ., Ազատ Ա.) «Պինեո» ԲԿ, մյուս 3-ը՝ (Լիլիա Խ., Զավեն Խ., Լաուրա Ս.) «Պատրիարքներ» ԲԿ, ևս 3-ը՝ (Դավիթ Ք., Կարեն Ք. և Գառնիկ Գ.) «Արամյանց» ԲԿ: 

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

12:36

Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը ևս մեկ հայտարարություն է տարածել՝ մանրամասներ հաղորդելով Թբիլիսիի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժած ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի վերաբերյալ: Ըստ այդմ՝ հիվանդանոցներ տեղափոխված ՀՀ քաղաքացիներից 9-ն արդեն դուրս են գրվել։

Հիվանդանոցներում գտնվող ՀՀ 7 քաղաքացիներից երկուսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, մեկինը՝ ծանր։

Մեկ տուժածի վիճակը կայուն է, ունի կոտրվածքներ, գիտակցությունը տեղն է։

Տուժածներից երեք հոգի էլ ստացել են թեթև վնասվածքներ և բժիշկների փոխանցմամբ՝ հավանական է, որ այսօր դուրս գրվեն։

10:26

Վթարի կապակցությամբ Վրաստանում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունը հայտարարությամբ է հանդես եկել: Դրանում ասվում է, որ ըստ նախնական տեղեկությունների՝ զոհվել է երկու հոգի՝ ՀՀ քաղաքացիներ Գ.Ա. և Մ.Ս.։ Մնացած ուղևորները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Թբիլիսիի հիվանդանոցներ։

Վրաստանում ՀՀ դեսպանության դիվանագետներն արդեն գտնվում են հիվանդանոցներում և մշտական կապի մեջ են բժիշկների հետ։

ՀՀ քաղաքացիների առողջական վիճակի և նրանց Հայաստան տեղափոխելու վերաբերյալ դեսպանությունը հանդես կգա հավելյալ հայտարարություններով։

09:44

Այսօր ժամը 3:00-ի սահմաններում Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը Գուգութի-Մառնեուլի ավտոճանապարհի 4-րդ կմ-ին վթարի է ենթարկվել։ ՀՀ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ըստ նախնական տվյալների՝ կա 2 զոհ և 19 տուժած: Տուժել են ՀՀ քաղաքացիներ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА