o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ին այսօր կտեղափոխեն Երևան

31.08.2019 16:35 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ին այսօր կտեղափոխեն Երևան

Այս գիշեր Վրաստանում տեղի ունեցած վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից 4-ին այսօր կտեղափոխեն Երևան, այս մասին հայտնել է ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։ 

«Վրաստանի մեր գործընկերների հետ խորհրդակցելուց հետո, որոշեցինք այս գիշեր տեղի ունեցած վթարի հետևանքով տուժածներից 3-ին այսօր տեղափոխել Երևան, ինչի համար 3 բժշկական խումբ ռեանիմոբիլներով կուղևորվեն Վրաստան։ Տուժածների հետագա վիճակի մասին հավելյալ կհայտնենք», - նշել է նախարարն՝ ավելի ուշ տեղեկացնելով, որ ՀՀ կտեղափոխվի նաև 4-րդ տուժածը։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է ՀՀ 2 քաղաքացի։

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր (ֆոտո)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА