o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է

31.08.2019 13:58 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Երևան-Բաթում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած քաղաքացիներից չորսի վիճակը ծայրահեղ ծանր է

Երևան-Բաթում ուղևորափոխադրումներ իրականացնող միկրոավտոբուսի վթարի հետևանքով ընդհանուր առմամբ տուժել է 18 հայ, որից 2-ը մահացել են, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ 

Հյուսիսային պողոտայում Արթուր Աբրահամը վթարի է ենթարկվել. կա վիրավոր (ֆոտո)

Վրաստանի տարբեր հիվանդանոցներում բուժումը շարունակում է 7 քաղաքացի, որից 4-ի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, 3-ը՝ բավարար։

Նրանցից 9-ը ստացել են համապատասխան բուժօգնություն և դուրս են գրվել։

Առողջապահության նախարարությունը շարունակում է կապի մեջ լինել վրացի գործընկերների հետ, վերջիններիս Հայաստան տեղափոխելու և բուժօգնությունը կազմակերպելու հարցում։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ այս գիշեր վթարի է ենթարկվել Երևանից Բաթում մեկնող միկրոավտոբուսը, ինչի հետևանքով մահացել է ՀՀ 2 քաղաքացի։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА