o C     30. 05. 2020   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ 13 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋՆԱԿ ԿԱ

30.08.2019 21:50 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
ԱՐՄԱՎԻՐՈՒՄ ԽԱԲԵՈՒԹՅԱՆ ԶՈՀ ԴԱՐՁԱԾ 13 ՏԱՐԵԿԱՆ ԱՂՋՆԱԿ ԿԱ

Նախօրեին փաստաբան ԾՈՎԻՆԱՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԸ ֆեյսբուքյան իր էջում աղմկահարույց գրառում էր կատարել. «Արմավիր քաղաքի եւ հարակից բնակավայրերի 20-40 տարեկան տղամարդկանցից ոմանք սոցիալական ցանցերի միջոցով կապ են հաստատում 12-16 տարեկան աղջիկների հետ, խաբեության միջոցով հանդիպման կանչում, նկարվում նրանց հետպղծում, հետապնդումզոհերի ընտանիքները սեփական դաստիարակչական միջոցներն են գործի դնում»: Ովքե՞ր են այդ տղամարդիկ, կա՞ն կոնկրետ «զոհեր», որքա՞ն ժամանակ է այդ արատավոր երեւույթը շարունակվում: Այս ամենի շուրջ փորձեցինք մանրամասն պարզել Ծ. Կարապետյանից, ով նախ ասաց.

Կորոնավիրուսից մահացած պացիենտը եղել է 74 տարեկան կին, ունեցել է ուղեկցող խրոնիկական հիվանդություններ

- Ասում են՝ տեւական ժամանակ է, որ տղամարդկանց խումբ է գործում, ովքեր իրենց տեսադաշտում պահում են անչափահաս երեխաներին: Թե կոնկրետ որքան ժամանակ, չեմ կարող ասել, ինձ էլ չեն ասել:

- Կոնկրետ տուժող երեխաներ կա՞ն:

- Այո, մի ընտանիքի ես ճանաչում եմ:

- Իսկ ոստիկանություն չե՞ն դիմել:

- Ո՛չ: Ո՛չ երեխան, ո՛չ մայրը չեն ցանկանում հաղորդում ներկայացնել ոստիկանություն: Ասում են՝ միեւնույն է՝ անիմաստ է, տանել-բերելու են, իզուր խայտառակ կլինենք: Հիմա իրավապահների, ՀԿ-ների եւ այլ շահագրգիռ անձանց հետ փորձում ենք հասկանալ՝ ինչպես առանց հաղորդում տալու փորձենք օգնել եւ խնդիրը բարձրաձայնել:

Կորոնավիրուսից մահացած պացիենտները եղել են 78 և 66 տարեկան տղամարդիկ, ունեցել են խրոնիկական հիվանդություններ. ԱՆ

- Իսկ քանի՞ տարեկան է երեխան, եւ ի՞նչ է կատարվել իր հետ:

- Ինչ է կատարվել, չեմ կարող ասել, իրավունք չունեմ: Բայց երեխան աղջիկ է, 13 տարեկան:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА