o C     14. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԸՆԿԵԼ Է ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՕՐԸ. ԶՐՈ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

30.08.2019 20:50 ՔԱՂԱՔԱԿԱՆ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆՆ ԸՆԿԵԼ Է ՊԱՆԻԿՈՎՍԿՈՒ ՕՐԸ. ԶՐՈ ԴՐԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ

2019-ի օգոստոսի 11-ից 20-ը «Media Advocate/Մեդիա Պաշտպան» նախաձեռնությունը հետեւել է առցանց մամուլում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի անձին ու գործունեությանն առնչվող նյութերին: Մշտադիտարկվել է ներհայաստանյան 35 առաջատար լրատվական կայք: Ուսումնասիրվել է 96 հոդված, որոնցից 42-ը եղել է բացասական, 54-ը` չեզոք:

ԱԺ աշխատակազմում ցնծություն է․ ինչ է հրահանգել Արարատ Միրզոյանը պարգևավճարների մասով․ «Ժողովուրդ»

- Լրատվականներում ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի մասին դրական հոդվածներ չեն հրապարակվել, իսկ նրա վերաբերյալ հասարակության եւ լրատվական դաշտի քննադատությունները բազմաթիվ թեմաների շուրջ են: Վերջերս Արարատ Միրզոյանը գրառում էր կատարել` նշելով, թե Չինարին այլեւս չի կարող գնդակոծվել, եւ Հայաստան մտնող գազամուղի անվտանգությունը եւս ապահովված է: Նշյալ գրառումը քննադատվեց ռազմական փորձագետների եւ տեղանքը լավ իմացող անձանց կողմից: Նրանք հորդորում էին ԱԺ նախագահին չանել հայտարարություններ, որոնք կարող են սպառնալ սահմանային անվտանգությանը: Այնուհետեւ, Արարատ Միրզոյանը վերախմբագրեց իր գրառումը: Լրատվականներում հայտնվեցին կարծիքներ, որ ԱԺ նախագահի նշյալ գրառումը, մտածված էր, որպեսզի քաղցր սուտ մատուցեն քաղաքացիներին: Ըստ լրատվականների` այդ ռազմական գործողությունները տեղի են ունեցել 7 ամիս առաջ, մինչդեռ այդ մասին բարձրաձայնում են այսօր, որպեսզի տեղեկատվական աղմուկի մեջ չեզոքացվի Ամուլսարի հետ կապված խնդիրը: Բավական քննադատվեց Վարդավառի օրը տեղի ունեցած գորգեր լվանալու միջոցառումը, որի վրա ծախսվել էր շուրջ 5 մլն դրամ: Ընթացքում պարզվեց, որ միջոցառման համար գումար ստացած կազմակերպություններից մեկը միջոցառումից ընդամենը 5 օր առաջ է գրանցվել պետական գրանցման ռեգիստրում: ԱԺ պատգամավոր Հռիփսիմե Գրիգորյանից պարզաբանում էին խնդրել իր եւ միջոցառման կազմակերպիչ Անի Ջուլհակյանի կապի մասին: Պատգամավորն ասել է, որ Անիին ճանաչում է նախկին միջոցառումներից եւ չի հերքել այն փաստը, որ իր ամուսինն է նպաստել, որպեսզի «Անի Ջուլհակյան» ԱՁ-ին վստահվի Վարդավառի միջոցառման կազմակերպումը: Նշվում էր նաեւ, որ Հռիփսիմե Գրիգորյանի ամուսինը` Դավիթ Կարապետյանը, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի խորհրդականն է: Շարունակվում են քննարկումները ԱԺ աշխատակազմի կառուցվածքային փոփոխությունների հարցով: Ըստ լրատվականների` ԱԺ-ի նոր կառուցվածքի մասին վերջնական փաստաթուղթ դեռ գոյություն չունի, ստացվում է հին կառուցվածքը այլեւս գոյություն չունի, բայց նորն էլ ստեղծված չէ: Շատ աշխատակիցներ, ովքեր ազատվել են աշխատանքից, սպառնում են դատի տալ, քանի, որ համարում են, որ անհիմն են իրենց պայմանագրերը լուծարվել:

Առուն չթռած` հոպ ասողը

Առկա են բավական խնդրահարույց հարցեր, ԱԺ նախագահի թիմը լրատվական դաշտում, ակնհայտորեն, անելիքներ ունի:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА