o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Լինելու ենք իշխանության կողքին` անկախ նրանից, թե Վրաստանում իշխանության վաղը ով է գալու»

30.08.2019 20:40 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
«Լինելու ենք իշխանության կողքին` անկախ նրանից, թե Վրաստանում իշխանության վաղը ով է գալու»

Ջավախքի մի շարք դպրոցներում ուսումնական տարին կմեկնարկի` առանց առաջին դասարանցիների: Տեղի պաշտոնյաներն այստեղ վտանգավոր խնդիր չեն տեսնում, բայց շարքային ջավախքցին` մտահոգված է: Նինոծմինդայի մունիցիպալիտետի սակրեբուլոյի (շրջանային ժողովի) նախագահ ՍՈՒՄԲԱՏ ԿՅՈՒՐԵՂՅԱՆԸ եւս չհերքեց, որ նախորդ տարիների համեմատ` այս տարի, իսկապես, խնդիր կա:

Ովքեր են մեկնել Փարիզ Նիկոլ Փաշինյանի հետ. ցուցակ

«ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՈՒՆԸ ՔՉԱՑԵԼ Է»

Պարոն Կյուրեղյան, ինչո՞վ է պայմանավորված, որ այս տարի Ջավախքի դպրոցներում առաջին դասարանցիների պակաս կա:

Չեմ կարծում, որ խնդիրը սոցիալական է, երեւի, հիմա ազգաբնակչությունն է քչացել: Հետեւաբար, եթե բնակչությունը քիչ է, պետք է առաջին դասարանցիները պակաս լինեն: Կարծում եմ` այս բացը լրացնելը հիմնականում կախված է մեր սոցիալական պայմաններից եւ մեր բնակչության հետ վերադարձից: Այսօր, համեմատած մեր հարեւան շրջանների հետ, մեր մունիցիպալիտետը շատ լավ սոցիալական պայմաններ ունի: Կա ասֆալտապատում, գազաֆիկացված է եւ այլն, այսինքն` բոլոր նախադրյալները կան, որպեզի մեր ազգաբնակչությունը հետ վերադառնա:

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

Իսկ խնդիր չէ՞ այն, որ Ջավախքի քթի տակ գործում է Կարս-Թբիլիսի-Բաքու ուղղությամբ նորակառույց երկաթգիծը:

Չեմ գտնում, որ սա մեծ քաղաքական խնդիր է: Ավելին` եթե սա չենք քաղաքականացնում, ինչ-որ տեղ, որպես քաղաքացի, տեսնում եմ նախադրյալներ` սոցիալական խնդիրներ լուծելու առումով: Գտնում եմ, որ երկաթգծի առկայությունը կարող է ավելի բարեկեցիկ դարձնել շրջանը, որովհետեւ այն, ինչպես գիտեք, մայրցամաքներ կապող գիծ է եւ շատ զբոսաշրջիկներ, հյուրեր կարող է բերել: Մի լավ խոսք կա` ինչքան շատ անիվ է պտտվում, այնքան շատ գումար է գալիս: Այսինքն` ջավախքցու համար, սա նաեւ բիզնեսի ասպարեզ է բացում, որպեսզի մեր գյուղատնտեսական մթերքները գան, համտեսեն այլ երկրների ազգաբնակչությունը, նաեւ զբոսաշրջիկների մուտք լինի եւ այլն, որն, ինչու ոչ, կոնկրետ մեզ համար ողջունելի է: Այնպես որ, չեմ գտնում, թե սա գլոբալ մեծ խնդիր է, հատկապես, երբ Վրաստանում, ապրելով որպես հայ մարդ, մեր խնդիրները, կարելի է ասել, անտեսված չեն: Որպես շրջանի ղեկավար, մեկի թիվ նշեմ` ամեն տարի մեր բյուջեն ավելանում է մոտ 1.5-2 միլիոնով, ինչը բավական մեծ գումար է: Ի դեպ, մինչեւ 2023 թվականը մեր ամբողջ շրջանը պետք է ասֆալտապատվի, գյուղերը` գազաֆիկացվեն: Այս առումով` նաեւ, որպես քաղաքացի, չեմ տեսնում մեր սոցիալական պայմանների վատթարացում կամ ինչ-որ խոչընդոտ, որ մեզ այստեղ պետք է վատ զգանք, վատ ապրենք եւ այլն:

«Մնացականյանը շուտով Գնացականյան կդառնա». ՀՀԿ երիտ թեւի նախագահ

«ԼԻՆԵԼՈՒ ԵՆՔ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՂՔԻՆ` ԱՆԿԱԽ ՆՐԱՆԻՑ, ԹԵ ՎՐԱՍՏԱՆՈՒՄ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԱՂԸ ՈՎ Է ԳԱԼՈՒ»

Նախորդ ամիսներին որոշակի քաղաքական լարվածություն կար Վրաստանում, որքանո՞վ այն անդրադարձ ունեցավ նաեւ Ջավախքի վրա:

Քաղաքական լարվածություններից միշտ զերծ ենք մնացել: Միշտ էլ ասել եմ, որ պետք է քաղաքական նկրտումներից հեռու մնանք, որովհետեւ ընդունված պրակտիկա է, որ աշխարհում բոլոր հայերը, որտեղ ապրում են, իրենք միշտ պետության, իշխանության կողքին են կանգնած: Նույնն է, որ տանտերն իր ընտանիքի անդամներից երես դարձնի, դե պատկերացրեք, թե այդ ընտանիքն ինչ կլինի կամ` հակառակը: Գտնում եմ, որ մեր բռնած դիրքը շատ ճիշտ է: Պետք է պետության, իշխանության կողքին կանգնենք, որպեսզի նաեւ մեր պահանջները, մեր սոցիալական խնդիրները բավարարվեն: Չեմ պատկերացնում, որ, լինելով ազգային փոքրամասնություն, կանգնենք իշխանության հակառակ բարիկադներում: Կարծում եմ` սա մարդկայնորեն էլ ընդունելի չէ, հետեւաբար մենք լինելու ենք իշխանության կողքին, անկախ նրանից, թե Վրաստանում իշխանության վաղը ով է գալու:

«Պարո՛ն նախարար, դուք ձախողակ եք». ՀՀԿ ԵԿ-ն՝ Զոհրաբ Մնացականյանին (Տեսանյութ)

Այդուհանդերձ, Վրաստանում գալիք տարի խորհրդարանական ընտրություններ են տեղի ունենալու` այս առումով ի՞նչ տրամադրություններ կան Ջավախքում:

Բնականաբար, ընտրություններին ընդառաջ, միշտ էլ ներքաղաքական լարվածություն լինում է: Բայց  միշտ իմ հայ ընկերներին ասում եմ` եկեք մենք ընդդիմադիրի կերպարով հանդես չգանք, այլ մի բռունցք դառնանք եւ միասին մեր հարցերը լուծենք: Այսինքն` ոչ թե մեր մեջ խնդիներ գտնենք, այլ պարզապես այդ խնդիրները դնենք պետության առաջ եւ կանգնենք պետության կողքին, որովհետեւ այդ ժամանակ հաստատ մեր հարցերը կարող են դրական լուծում ունենալ: Մինչդեռ տարբեր լրատվամիջոցներով իմ հասցեին էլ են քննադատություն հնչեցնում: Իհարկե, քննադատությունը լավ է, բայց երբ այն սահմաններն անցնում է, մի քիչ անընդունելի է: Ուստի` պնդում եմ, որ հայերս այստեղ պետք է մի բռունցք լինենք, մեկ ուժ լինենք, որպեսզի կարողանանք որոշենք, թե ինչ ենք անելու վաղը, որովհետեւ այդպես կարելի է երկար ճանապարհ գնալ: Իսկ այն մեքենայով, որը խարխլված է, երկար ճանապարհ չես կարող գնալ: Դրա համար պետք է մեր քայլերը հավասարակշռված, կշռադատված լինեն, որպեսզի վաղը կարողանանք մեր խոսքն ասել ապագայի մասին:

«Փաշինյանն իրավունք չունի նախարարության ֆունկցիան վերցնել իր վրա». Արծվիկ Մինասյան (Տեսանյութ)

«ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻՑ ՄԵՆՔ ԱԿՆԿԱԼԻՔՆԵՐ ՉՈՒՆԵՆՔ»

Ռուսական պատժամիջոցները Վրաստանի նկատմամբ ի՞նչ ազդեցություն ունեցան Ջավախքում:

Ընդհանրապես պատժամիջոցների ազդեցությունը չեմ զգացել Վրաստան պետության մեջ: Ճիշտն ասած, էլի նույն հյուրերն ունենք, էլի նույն մեր բազմաթիվ բարեկամները գալիս են, նույնիսկ ընդհակառակը` այդ առումով լավացել է վիճակը: Նույն էլ մեզ վրա չենք զգացել այդ պատժամիջոցների ազդեցությունը, որովհետեւ նույն բանկային ռեսուրսները, փոխանցումները կան, նույն գինին, նույն քաղաքացիները գնում ու գալիս են: Կարծում եմ` Ռուսաստանի իշխանությունը ճիշտ դիրքորոշում ընդունեց` Վրաստան պետության համար:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը ժամանել է Փարիզ

Մոտ մեկ տարի առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը եկավ Ջավախք: Այն ժամանակ որոշակի սպասումներ կային, որ այդ այցից հետո ակտիվություն կլինի: Այսօր որքանո՞վ են արդարացել այդ ակնկալիքները:

Առաջին հանդիպման ժամանակ մեզ վրա մեծ տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանը, բայց կոնկրետ մենք ակնկալիքներ չունենք: Պարզապես, մեզ ոգեշնչել էր Հայաստանում տեղի ունեցած նոր փոփոխություները, բայց այնպես չէ, որ ակնկալիքներ ունեինք: Գիտեմ, որ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան, թող իրենց հարցերը լուծեն, ինչ-որ տեղ մենք էլ կարող են իրենց օգտակար լինել: Այնպես չէ, որ սպասում էինք, թե հիմա-հիմա այսպես-այնպես է լինելու: Մենք աշխատող ժողովուրդ ենք, կարող ենք մեր հարցերը ինքներս լուծել: Տա Աստված, Հայաստանի կարգավիճակը մեզնից ավելի լավ լինի, ու երբ իրենց խնդիրները լուծած կլինեն, թող այդ ժամանակ, ինչու ոչ, անդրադառնան նաեւ մեր խնդիրներին:

Ծառայողական քննություն կլինի. Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ջավախք - Երեւան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА