o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Լեւոնականները կդատվե՞ն (Տեսանյութ)

30.08.2019 20:30 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Լեւոնականները կդատվե՞ն (Տեսանյութ)

Արդարադատության նախարարությունն Իրավական ակտերի նախագծերի միասնական հարթակում հանրային քննարկման է ներկայացրել «Դատական եւ իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը եւ դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Ըստ որի` պարզ է դառնում, որ, այսպես ասած, անցումային արդարադատության գործիքակազմը իրագործելու շրջանակում հավաքելու են մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումների վերաբերյալ փաստեր առնվազն հետեւյալ ոլորտներում` ա) 1991 թ.-ի սեպտեմբերից ի վեր տեղի ունեցած բոլոր ընտրական գործընթացներ, բ) 1991 թվականի սեպտեմբերից ի վեր հետընտրական գործընթացում տեղի ունեցած քաղաքական հետապնդումներ, գ) Հայաստանում պետության կամ հասարակության կարիքների համար գույքի հարկադիր օտարումներ, դ) սեփականազրկումների այլ դրսեւորումներ, ե) ոչ մարտական պայմաններում զոհված զինվածառայողներ: Ավելին` 1991-2018 թվականների ընթացքում Հայաստանում տեղի ունեցած խախտումների դեպքերի ուսումնասիրության եւ դրանց վերաբերյալ տեղեկությունների հավաքման համար 2020 թվականի առաջին եռամսյակի ընթացքում նախատեսվում է ձեւավորել փաստահավաք հանձնաժողով, որը կլինի արտադատական, անկախ մարմին եւ որում ներկայացված կլինեն հասարակության մեջ հեղինակություն վայելող անձինք` ապահովելով հասարակության տարբեր սոցիալական խմբերի ներկայացվածությունը: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունքը» զրուցեց «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:

Ովքեր են մեկնել Փարիզ Նիկոլ Փաշինյանի հետ. ցուցակ

- Պարոն Հարությունյան, հաշվի առնելով, որ անցումային արդարադատության իրականացման շրջանակում ուսումնասիրվելու են 1991 թվականից սկսած մարդու իրավունքների զանգվածային, պարբերական խախտումները, հնարավոր համարո՞ւմ եք, որ ՀՀՇ-ի իշխանության կարկառուն դեմքերից ոմանք կհայտնվեն անազատության մեջ:

Առիթից օգտվելով` ասեմ, որ 1996 թվի ընտրությունների վերաբերյալ ես դիմել էի Գլխավոր դատախազություն` իմ նկատմամբ խոշտանգումների, սահմանադրական կարգը խախտելու հետ կապված: ՀՔԾ-ն գործ է հարուցել եւ շարունակվում է այն, պարբերաբար առերեսումներ են լինում: ԱԻՄ նախագահ Պարույր Հայրիկյանը, երբ խոսում է այն մասին, որ Պառավաքարում 1996 թվականին դեպքեր են տեղի ունեցել, ասեմ, որ անգամ դատարանի որոշում կա, որ ճանապարհը փակել են, ծեծել են, ջարդել են, շարասյուն է կանգնած եղել: Բայց, վերադառնալով Ձեր հարցին, նշեմ, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական շոուներից մեկն է, այսինքն` գործընթացը սկսել, հետո փորձել ինչ-որ այլ  բան անել:

Ինձ համար կա մե՛կ մեծ վերնագիր՝ ազգային ու պետական արժեքներ. Աբրահամ Գասպարյանը լքում է Հանրային հեռուստաընկերությունը

Պատմության դասագրքի համահեղինակ, պատմական գիտությունների թեկնածու Էդիկ Գեւորգյանը նշում է, որ արդեն անգամ դասագրքերում գրելու են, որ 1991 թ. հոկտեմբերի 16-ի ընտրություններից հետո մեր բոլոր համապետական ընտրություններում խախտման բազմաթիվ դեպքեր են գրանցվել: Ի՞նչ կասեք այս մասին:

Սա խայտառակություն է: Այն մարդը, որն այսօր պատմության դասագիրք է գրում, փորձում է  վերաձեւակերպել ամեն ինչ` համարելով, որ բոլոր ընտրությունները կեղծվել են: Ի դեպ, նա եղել է ընտրական հանձնաժողովի նախագահ այն ժամանակվա իշխանությունների կողմից: Ուղղակի չեմ ուզում մտածել, որ իշխանություններին դուր գալու համար է այդ բանն անում: Մենք այդ էջերը պետք  փակենք, որովհետեւ եթե գնում ենք այդ տարբերակով, ուրեմն` դրան պետք է նաեւ հետեւի այն, որ պարզվի` Նիկոլ Փաշինյանն ընդհանրապես լեգիտիմություն չունի: Այսինքն` այստեղ նորից մանիպուլյացիա է կատարվում: Ինչեւէ, վստահ եմ, որ աշակերտները մինչեւ հասնեն մարտի 1-ի պատմությանը, այս իշխանությունը փոխվելու է: Այնպես չէ, որ սեպտեմբերից են անցնելու այդ դասերը: Ամեն դեպքում պատմաբաններին, այն մարդկանց, ովքեր դասագիրք են գրում, կոչ եմ անում` մի՛ դարձեք գործիք իշխանության համար, որովհետեւ ձեզ տեսել ենք նախկին իշխանությունների ժամանակ:

Փոքր ժամանակվա մեր լսած հեքիաթները ոչինչ են Նիկոլ Փաշինյանի հեքիաթների համեմատ. Հայկ Մամիջանյան

Քանի որ անդրադարձաք մարտի 1-ին, ի՞նչ կասեք Ռոբերտ Քոչարյանի շանսերի մասին:

Նախ ասեմ, որ օգոստոսի 31-ին ՀՀ երկրորդ նախագահի ծնունդն է, եւ մեր կուսակցության ու անձամբ իմ անունից շնորհավորում եմ իրեն: Համոզված եմ, որ նա մնալու է այդպես ամուր: Մեր ժողովուրդն այդքան լավ չէր ճանաչում Ռ. Քոչարյանին, բայց նա ցույց տվեց իր ուժեղ կողմերըՀամոզված եմ, որ Ռոբերտ Քոչարյանը, եթե վաղը գա իշխանության, նաեւ կվերանայի իր նախկին թիմը, որովհետեւ այս ընթացքում նա ավելի լավ ճանաչեց մարդկանց: Ռոբերտ Քոչարյանը վերադառնալու է իշխանության, որովհետեւ ուրիշ մարդ չեմ տեսնում: Չմոռանանք, որ 2008-2018 թթ.-ի համար նա պատասխանատվություն չի կրում, այսօրվա հեղափոխությունն իրեն չի մերժել, եւ նա է թիվ մեկ մարդը, որը կարող է այսօր կանխել Փաշինյանի ծրագիրը` ռուսական ռազմաբազան այստեղից հանելու, Իրանի սահմանը փակելու եւ Բոլթոնի պլանով Արցախը տալու հետ կապված: Ռ. Քոչարյանը կարող է գեներացնել այն քաղաքական ուժերին, որոնք դեմ կգնան սրան: Այստեղ պետք է քաղաքական տարաձայնությունները դնել մի կողմ, որովհետեւ այսօր ապագայի, լինել-չլինելու հետ կապված խնդիր ունենք: Նորից շնորհավորում եմ, պարոն նախագահ, պի՛նդ կացեք:

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խումբն ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավոր Աննա Դանիբեկյանին

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА