o C     12. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ինչպե՞ս նվազեցնել գաջեթներից վնասը. պատմել են բժիշկները

30.08.2019 17:30 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ինչպե՞ս նվազեցնել գաջեթներից վնասը. պատմել են բժիշկները

Գաղտնիք չէ, որ սմարթֆոններով չափազանց տարվելը վնասակար է առողջությանը: Բայց ինչպես նվազեցնել գաջեթներից ստացված վնասը: Այս մասին համացանցում պատմել են Պերդանա համալսարանի (Perdana University Մալայզիա) մասնագետները:

Գիտնականները պատմել են, թե որ մթերքներն են վնասակար բացառապես բոլորի համար

Պարզվում է, որ եթե սմարթֆոն օգտագործելիս հետևել պարզ կանոններին, ապա կարելի է առողջությանը հասցրած վնասի ռիսկերը հասցնել նվազագույնի: Ամենամեծ վնասը՝ սխալ կեցվածքն է: Հենաշարժական համակարգի, հոդերի, մկանների, նյարդերի և կապանների հետ կապված խնդիրները հիվանդությունների մի ամբողջ փնջի պատճառ են հանդիսանում: Անհրաժեշտ է հիշել այս մասին և մեջքը ուղիղ պահել, կամ ստեղծել պայմաններ, որպեսզի գաջեթն օգտագործելիս, մեջքի դիրքն ուղիղ լինի: Օրինակ՝ հարմարավետ բազկաթոռի մեջ նստելը:

Կարելի է խուսափել բազմաթիվ խնդիրներից, եթե ընտրել ձեռքի համար հարմար գաջեթ: Պետք է գաջեթը հարմար տեղավորվի ափի մեջ գրավել և հասանելի լինի բոլոր մատների համար տարբեր կողմերից: Անհրաժեշտ է նաև տեքստ հավաքելիս  փոխել մատները՝ բութ մատի և դաստակի ցավից խուսափելու համար:

Չարժե սմարթֆոնը պահել ծնկների վրա կամ կրծքի տակ. այդ դիրքի պատճառով պարանոցը շատ է թեքվում: Եվ պարանոցը թեքելու փոխարեն, պետք է հետևել էկրանին աչքերով:

Խոսելիս, եթե հարկավոր է ազատել ձեռքերը, երբեք չի կարելի հեռախոսը սեղմել ուսով ականջին: Այդպես կարող է սեղմվեն ողնաշարի սկավառակները և ճզմվեն նյարդերը՝ պատճառելով շատ ուժեղ ցավ: Խորհուրդ չի տրվում գաջեթը անդադար օգտագործել ավելի քան կես ժամ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА