o C     21. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին

30.08.2019 09:15 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը նախատել է դեսպաններին. զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպանին

«Հրապարակ» թերթը գրում է. «Նախօրեին դեսպանահավաքի ժամանակ Նիկոլ Փաշինյանը off the record ռեժիմում նախատել է դեսպաններին, թե՝ ոչինչ չեք անում մեր տնտեսության համար՝ ո՛չ ներդրումներ եք բերում, ո՛չ առեւտրաշրջանառությունն ու տնտեսական կապերն եք զարգացնում դեսպանընկալ երկրների հետ, ձեզ ինչո՞ւ ենք պահում՝ այդքան փող ծախսում։

Փաշինյանը, Արփին ու գինին

Անորոշ դժգոհություններ են հնչել, սակայն ներկաների տպավորությամբ՝ վարչապետի զայրույթն առավելապես ուղղված է եղել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսիսյանին, իսկ պատճառը ոչ այնքան ներդրումների բացակայությունն է, որքան այն, որ նրան չի հաջողվում հանդիպում կազմակերպել ԱՄՆ բարձրագույն ղեկավարության, մասնավորապես՝ ԱՄՆ նախագահի կամ պետքարտուղարի հետ։ Մեզ ասացին, որ ի պատասխան՝ տարեց դեսպաններն են խոսել՝ դիվանագիտորեն գովերգելով վարչապետին, որից հետո նրա զայրույթը մեղմվել է»:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА