o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ո՞ր հիվանդությունների դեպքում է հակացուցված պանիր ուտելը

29.08.2019 21:05 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Ո՞ր հիվանդությունների դեպքում է հակացուցված պանիր ուտելը

Կանանց, ում ընտանեկան անամնեզում եղել են կրծքագեղձի քաղցկեղի դեպքեր, խորհուրդ է տրվում կամ սննդակարգից բացառել պանիրը կամ այն շատ սահմանափակ քանակությամբ օգտագործել, խորհուրդ են տալիս Roswell Park Cancer Institute-ից ամերիկացի գիտնականները: Նրանց խոսքով՝ վատ ժառանգականության դեպքում պանիրը մեծացնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը:

Ձեր պորտի ձևը շատ բան կարող է պատմել ձեր առողջական վիճակի և անգամ ապագա հիվանդությունների մասին

Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ եթե մարդկանց մեծամասնության համար կաթնամթերքի կանոնավոր օգտագործումը 15 տոկոսով նվազեցնում է կրծքագեղձի քաղցկեղի զարգացման վտանգը, ապա գենետիկ նախատրամադրվածության դեպքում  կոնկրետ պանրի օգտագործումը վտանգը մեծացնում է 53 տոկոսով:

 Բացի այդ չի կարելի չարաշահել պանիրը, հատկապես աղի, զարկերակային հիպերտենզիայով մարդկանց, ինչպես նաեւ սրտի իշեմիկ հիվանդությամբ, սրտի քրոնիկ անբավարարությամբ (դեկոմպենսացիայի շրջանում հարկավոր է պանիրը ամբողջությամբ բացառել սննդակարգից): Լյարդի հիվանդությունների դեպքում պանիրը կարելի է խիստ քիչ քանակությամբ ուտել:

Աղեստամոքսային հիվադությունների սրման ժամանակ, ինչպիսիք են աղիքների հիվանդությունները, հատկապես դիարեայի նախանշաններով եւ ենթաստամոքսային գեղձի հիվանդությունների սրման, կարցիոնիդի եւ հեպատիտի դեպքում, պանիրը նույնպես հակացուցված է:

Պանիր խորհուրդ չի տրվում նաեւ ուտել նրանց, ովքեր առապում են երիկամների հիվանդությունից. պանրում չափազանց շատ աղ եւ սպիտակուց կա եւ դա լրացուցիչ ծանրաբեռնվածություն է ստեղծում թույլ երիկամների համար:

Ճարպակալման եւ 2-րդ տիպի դիաբետի դեպքում չի կարելի 30 տոկոսից բարձր յուղայնության պանիր օգտագործել:

Որոշ մասնագետներ նաեւ խորհուրդ են տալիս հրաժարավել այդ մթերքից նախադաշտանային համախտանիշի եւ միգրենի ժամանակ:

Մյուս կողմից որոշ հետազոտություններ ցույց են տվել, որ պանիրն օգնում է վերահսկել արյան մեջ գլյուկոզայի մակարդակը՝ դրանով իսկ նվազեցնելով 2-րդ տիպի դիաբետի զարացումը: Բացի այդ այն նվազեցնում է «վատ խոլեստերինի» ցուցանիշները եւ անգամ օգնում նիհարել: Մեկ այլ հետազոտության համաձայն պանրի կանոնավոր սպառումն օգնում է նվազեցնել կաթվածի զարգացման վտանգը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА