o C     21. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Օրգանիզմում կալցիումի պակասի 5 հայտանշան

29.08.2019 20:36 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Օրգանիզմում կալցիումի պակասի 5 հայտանշան

Օրգանիզմում կալցիումի պակասը բավական տարածված խնդիր է, ամեն օր չափահաս մարդու օրգանիզմը պետք է ստանա մոտ 1000 մգ կալցիում, իսկ 60-ն անց մարդկանց օրգանիզմը՝ 1200 մգ։ Մեզ կալցիումի նման քանակություն կարող է ապահովել առողջ եւ ճիշտ սննդաբաժինը, բայց խնդիրն այն է, որ քչերն են այսօր այդքան ճիշտ սնվում. շատ մարդիկ ուտում են ֆասթ ֆուդ կալցիումով եւ օգտակար այլ նյութերով հարուստ մթերքների փոխարեն։

Նախազգուշացնող նշաններ, որ օրգանիզմում մեծ քանակով տոքսիններ են կուտակվել

Ի՞նչ նշաններ կարող են մատնանշել, որ ձեր օրգանիզմում կալցիումի պակաս կա։

Ջղաձգություններ

Կալցիումի պակասի դեպքում հաճախ ի հայտ է գալիս այնպիսի ախտանշան, ինչպիսին են ոտքերի ջղակծկումները, մանավանդ գիշերները։ Եթե նկատել եք, որ ձեր ոտքերը վերջին ժամանակներս սկսել են ջղակծկվել, ստուգեք կալցիումի մակարդակը եւ սննդաբաժնում ավելացրեք ավելի շատ մթերքներ, որոնք հարուստ են այդ նյութով՝ կաթնամթերքներ, պանիրներ եւ կաթնաշոռ, քունջութ, սխտոր, սարդինա, նուշ, պնդուկ, ազատքեղ եւ այլն։

Ատամների եւ եղունգների խնդիրներ

Կալցիումն անհրաժեշտ է ատամների, եղունգների եւ մազերի առողջության համար, եւ եթե այն պակաս է, դա վաղ թե ուշ անդրադառնում է բոլոր նշվածների վիճակի վրա։ Եթե ձեր ատամները սկսել են փչանալ եւ կոտրվել, եթե ձեր եղունգները սկսել են շերտավորվել, իսկ մազերը՝ թափվել, ճիշտ ժամանակն է ստուգելու կալցիումի մակարդակը։

Մատների թմրում

Մատների թմրածությունը կամ մատների ծայրերը չզգալը, սպազմները, չվերահսկվող շարժումները՝ այս ամենը նույնպես կարող է լինել կալցիումի պակասի վկայություն։

 Քնի հետ կապված խնդիրներ

Կալցիումի պակասը կարող է նաեւ խանգարել քունը, մասնավորապես՝ առաջացնել անքնություն։ Իհարկե, անքնությունը կարող է լինել նաեւ այլ խախտումների հետեւանք, ուստի, եթե դուք կանոնավորապես չեք կարողանում լավ քնել, խորհուրդ է տրվում խորհրդակցել բժշկի հետ։

Հիշողության վատացում

Մոռացկոտությունը, հիշողության վատացումը նույնպես կարող են օրգանիզմում մատնանշել կալցիումի պակասի մասին։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА