o C     19. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Կառավարության օրակարգում է Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին նախագիծը

29.08.2019 12:17 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
Կառավարության օրակարգում է Գյումրիում ազատ տնտեսական գոտի ստեղծելու մասին նախագիծը

Քիչ առաջ մեկնարկել է կառավարության հերթական նիստը, որի օրակարգում այսօր 49 հարց է։ Դրանցից 32-ը չզեկուցվող են:

Կառավարությունը, մասնավորապես, նախատեսում է քննարկել Շիրակի մարզի Գյումրի քաղաքում ազատ տնտեսական գոտի ստեղծելու, «Եվրասիական լոգիստիկ պարկ ազատ տնտեսական գոտի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանն ազատ տնտեսական գոտու կազմակերպիչ ճանաչելու, ինչպես նաև ազատ տնտեսական գոտու գործունեության վերաբերյալ կազմակերպչի կողմից ներկայացվող հաշվետվության ձևերը հաստատելու մասին որոշման նախագիծը:

Կքննարկվեն նաև «Արթիկի N 1 հատուկ դպրոց», «Աշտարակի թիվ 1 հատուկ դպրոց», «Գյումրու մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ3 հատուկ (օժանդակ) դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու մասին որոշման նախագծերը:

Նշենք նաև, որ Կառավարությունը Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և/կամ նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար արտոնություն կտրամադրի 3 ընկերության:

Կառավարության նիստի օրակարգում 33 հարց է, որից 2-ը՝ գաղտնի (ուղիղ)

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА