o C     20. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է». լեհ ռեժիսոր

28.08.2019 21:14 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է». լեհ ռեժիսոր

Անցնելով պետական մեքենայի ռեժիմի միջով՝ առեղծվածային Կ.-ն, որը կորսված ու ստրկացած սովորական մի մարդ է, բախվում է պետական համակարգի կողմից վերահսկողության: Վերջինս օրեցօր ընկնում է խորացող ու աբսուրդի հասնող իրականության մեջ եւ համակարգի դեմ պայքարը կարծես անվերջանալի է թվում: Առաջին հայացքից տպավորություն է, որ վերոնշյալը մի դրվագ է մեր իրականությունից, որը կարող էր հայտնվել թերթերի կամ լրատվական կայքերի գլխավոր էջերում, սակայն սա կարճ նկարագիրն էր Լ. Ենգիբարյանի անվան մնջախաղի թվով 7-րդ փառատոնի շրջանակում Հենրիխ Տոմաշեւսկու անվան Վրոցլավի մնջախաղի լեհական թատրոնի բեմադրած «Թուղթ որսացողները» ներկայացման, ինչը լայն արձագանք գտավ ծաղկաձորյան հանդիսատեսի մոտ: Արդեն կայացած փառատոնի, ստացած տպավորությունների եւ լեհական արդի ներկայացման մասին էլ «Իրավունքն» առիթ ունեցավ զրուցելու բեմադրության ռեժիսոր ԶԲԻԳՆԵՎ ՇԻՄՉԻԿԻ հետ:

«Գուցե համազգային ուժերով կառուցենք Համազգային թատրոնը». Արման Նավասարդյան

- Պարոն Շիմչիկ, «Թուղթ որսացողները», կարծես, մեր իրականությունից լիներ, վստահ եմ, որ նույնը կասեին նաեւ յուրաքանչյուր այլ երկրում: Ինչպե՞ս սա կբացատրեք:

- Ներկայացումը բեմադրել ենք՝ ոգեշնչվելով 20-րդ դարի գրականության խոշորագույն դեմքերից մեկի՝ Ֆրանց Կաֆկայի «Դղյակ» վեպից: Կարծում եմ՝ իմ ներկայացումը միջազգային է, ինչպես Կաֆկայի գրականությունն է: Կաֆկան հրաշալի գրող է, որովհետեւ շատ վաղուց գրել է մի բան, որն այսօր էլ տպավորություն է ստեղծվում, որ հատուկ մեր օրերի համար է: Դրա համար էլ ներայացման մեջ մաքսիմում ցանկացել եմ ներկայացնել Կաֆկայի գաղափարը՝ այն աբսուրդը, ինչպիսին մեր կյանքն է:

- Անդրադառնանք նաեւ Մնջախաղի փառատոնին. ի՞նչ տպավորություներով եք հեռանում Հայաստանից:

- Հիասքանչ տպավորություններով: Կարծում եմ՝ սա հրաշակի գաղափար է, որովհետեւ մնջախաղը եղել է դեռեւս դինոզավրերի ժամանակ եւ կլինի միշտ: Մենք աշխատում ենք եւ պետք է աշխատենք, որպեսզի պահպանենք մնջախաղը:

- Թե՛ հանդիսատեսը, թե՛ փառատոնի մասնակիցները բավական դրական գնահատականներ էին հնչեցնում Ձեր ներկայացման մասին: Հետաքրքիր է՝ Դուք  ո՞ր երկրի ներկայացումը կառանձնացնեք:

- Փառատոնի մասնակիցները հիմնականում երիտասարդներ էին: Նրանք դեռ պետք է շատ ու շատ աշխատեն, ինչպես ներկայացումների սցենարի, այնպես էլ տեխնիկայի եւ դերասանական արվեստի վրա: Բայց եթե պնդում եք, որ առանձնացնեմ նրանցից որեւէ մեկին, ապա պետք է խոսեմ «Ֆորմա» թատերախմբի մասին: Իրենց «Վայ վայ» ներկայացման մեջ ես տեսա բովանդակություն, ճկունություն, դերասանական արվեստ: Իսկապես, հրաշալի էին:

- Ի դեպ, փառատոնը կրում է Լեոնիդ Ենգիբարյանի անունը, որի կինը լեհ է եղել: Մինչեւ փառատոնին մասնակցելը լսե՞լ էիք Ենգիբարյանի մասին:

Կառավարության ՊՈԱԿ-ից հերքում են, որ Փաշինյանի հոգեկան առողջության մասին փաստաթուղթը իրական է

- Լսել էի, բայց չգիտեի, թե նա ինչ է խաղացել, ինչպիսին են եղել նրա ներկայացումները: Միայն լսել էի, որ կար այդպիսի սուպեր դերասան, որը մնջախաղ է խաղացել:

- Սպասե՞նք, որ Ձեր թատրոնը կրկին կմասնակցի Ենգիբարյանի անվան մնջախաղի փառատոնին նաեւ գալիք տարիներին:

- Հրավերի դեպքում՝ շատ շնորհակալ կլինենք:

- Ի՞նչ կարող եք պատմել Ձեր թատրոնի մասին:

- Ես արդեն 35 տարի է աշխատում եմ Հենրիխ Տոմաշեւսկու անվան Վրոցլավի մնջախաղի թատրոնում: Տոմաշեւսկին եղել է լեհ մեծ ռեժիսոր, ռեֆորմատոր լեհական թատրոնի եւ մնջաախաղի: Նա չի խաղացել այնպիսի մնջախաղ, ինչպես ֆրանսիականն է եւ անգլիականը: Նա իր մնջախաղն է ստեղծել, որը կարելի է համարել անսամբլ: Հիմա այդ անսամբլում կա 20-25 արտիստ: Տոմաշեւսկին հետաքրքրված էր գրականությամբ՝ Շեքսպիրով, Գոգոլով եւ այլ դասականներով:

- Առհասարակ, համացանցի դարում ինչպիսի՞ն է այսօր Լեհաստանում թատերական կյանքը:

- Ինչպես ամբողջ աշխարհում է, մեզ մոտ նույնպես համացանցը, հեռուստացույցը, մեդիան, կարմիր թերթերը գրավել են դաշտը: Կարծում եմ՝ այսօր ամբողջ աշխարհում արվեստը ճգնաժամի մեջ է, այդ թվում՝ ե՛ւ թատրոնում, ե՛ւ գրականությունում:

Նիկոլը պատրաստվում է գործի դնել վերջին խաղաթուղթը՝ բռնապետությունը

Նյութը եւ լուսանկարները՝ ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆԻ

Հ.Գ.- Լուսանկարներն ամբողջությամբ դիտե՛ք՝ այստեղ:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА