o C     13. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Գիտնականներն առաջարկում են ալյուրը հարստացնել D վիտամինով

28.08.2019 12:17 ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ
Գիտնականներն առաջարկում են ալյուրը հարստացնել D վիտամինով

Բիրմինգհեմի համալսարանի մասնագետներն առաջարկում են D վիտամինով հարստացնել որոշ սննդամթերքներ, մասնավորապես՝ ցորենի ալյուրը։ Նրանք համոզված են, որ եթե մարդիկ ալյուրի հետ ավելի շատ վիտամին ստանան, դա թույլ կտա բարելավել նրանց առողջական վիճակը՝ պակասեցնելով հոգնածությունը, մկանային ցավերն ու սրտային անբավարարության առաջացման վտանգը։

Գիտնականներն առաջարկել են ծխելու դեմ պայքարի նոր մեթոդ

D վիտամինը, ինչպես հայտնի է, արտադրվում է մաշկի տակ, ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությամբ։ Այդ վիտամինն անհրաժեշտ է ֆոսֆորի, կալցիումի յուրացման եւ առողջ նյութափոխանակության համար։ Այդ վիտամինի պակասը հանգեցնում է դեգեներատիվ պրոցեսների առաջացման ոսկրերի հյուսվածքներում, ռախիտի, ինչպես նաեւ բորբոքային պրոցեսների օրգանիզմում եւ անգամ բարձրացնում է դիաբետի առաջացման վտանգը։ Դրա անբավարարությունը կապում են նաեւ դեպրեսիվ վիճակի եւ մշտական թուլության հետ։

Խնդիրն այն է, որ շատ մարդկանց մոտ այսօր նկատվում է վիտամին D-ի պակաս. մարդիկ քիչ ժամանակ են անցկացնում մաքուր օդում, բացի այդ, օդի աղտոտվածությունը նույնպես խանգարում է այդ վիտամինի առաջացմանը։

Եվ քանի որ վիտամին D-ի պակասը այդպես տարածված է, մասնագետները կարծում են, որ այն անհրաժեշտ է լրացնել մթերքները հարստացնելով, որոնք հաճախ են օգտագործվում ամենօրյա կյանքում։ Այդ վիտամինի ստացման նման եղանակը շատերը համարում են ավելի անվտանգ, քան արեւի տակ երկարատեւ գտնվելը, չէ՞ որ արեւայրուքը կապված է մաշկի քաղցկեղի առաջացման բարձր ռիսկի հետ։

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА