o C     14. 11. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային թեման հայտնի է

27.08.2019 13:52 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Պուտին-Էրդողան հանդիպման օրակարգային թեման հայտնի է

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը մանրամասներ է ներկայացրել օգոստոսի 27-ին Մոսկվայում կայանալիք Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Պուտինի միջև հանդիպման մասին։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը: Ըստ Պեսկովի՝ հանդիպման օրակարգային թեման լինելու է Սիրիայի Իդլիբ նահանգում տիրող իրավիճակը։ Պեսկովը լրագրողների հետ զրույցում ասել է. «Պուտինը բազմիցս հայտնել է, որ ըմբռնումով է մոտենում  թուրք գործընկերների մտահոգություններին։

Թրամփը հայտարարել է Էրդողանի հետ առաջիկա հանդիպման մասին

Միևնույն ժամանակ Ռուսաստանի նախագահը բազմիցս իր մտահոգությունն է հայտնել Իդլիբում ահաբեկչական տարրերի ակտիվության կապակցությամբ։ Այդ ահաբեկչական տարրերին պետք է արմատախիլ անել և ոչնչացնել»։ Ավելի վաղ կայացած Էրդողան-Պուտին հեռախոսազրույցի ժամանակ Թուրքիայի նախագահը հայտնել էր, որ կառավարական ուժերի իրականացված գործողությունները վտանգ են ներկայացնում Թուրքիայի ազգային անվտանգության համար։ 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА