o C     06. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Մրգաստանի «Խեղճ ու կրակ ապրող» 11 տարվա գյուղապետից դժգոհությունները շարունակվում են

26.08.2019 13:39 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Մրգաստանի «Խեղճ ու կրակ ապրող» 11 տարվա գյուղապետից դժգոհությունները շարունակվում են

Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար Ռաֆիկ Խաչատրյանի գործունեությանը մամուլը բազմիցս անդրադարձել է: Վերջինս 2008թվականից գյուղապետ է, բայց ինչպես տեղացիներն են նշում` գյուղապետ է իր ծանոթ-բարեկամների համար: Գյուղի համար ոչինչ, իսկ այ բարեկամության համար ամեն ինչ:

Ավստրալիայում գրանցվել է վերջին 60 տարվա ընթացքում ամենացածր ջերմաստիճանը

Այսպես են նկարագրում իրեն հավերժ գյուղապետ հռչակած Ռաֆիկ Խաչատրյանին տեղի բնակիչները:

Ի՞նչպես է ստացվել, որ վերջինս, ով ի դեպ արդեն երրորդ անգամ է դատապարտվածի կարգավիճակ ստանում, սակայն ոչ մի դեպքում չի ազատազրկվել` կարողանում իր պաշտոնը միայն ծանոթ-բարեկամների համար օգտագործել փորձեցինք պարզել սնձամբ գյուղապետ Խաչատրյանից, ով նկատեց.

- Վայ բալես, ես աղր խեղճ ու կրակ ապրող գյուղապետ եմ, ես ոնց կարամ իմ պաշտոնը մի բան էլ հարազատներիս համար ծառայեցնել: Չկա տենց բան, ախր չկա...

Հիշեցենք, որ «Խեղճ ու կրակ» ապրող գյուղապետ Ռաֆիկ Խաչատրյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2008թ.-ից աշխատելով Արմավիրի մարզի Մրգաստան համայնքի ղեկավար և հանդիսանալով պաշտոնատար անձ, 2016թ.-ից մինչև 2018թ.-ն ընկած ժամանակահատվածում, քննությամբ չպարզված օրերի, իր պաշտոնական դիրքն օգտագործելով մեկ միասնական դիտավորությամբ, յուրացման եղանակով հափշտակել է համայնքի մի շարք բնակիչներից օրենքով սահմանված կարգով վճարված և համայնքի բյուջե մուտքագրման ենթակա խոշոր չափերի` ընդհանուր 2 մլն 150 հազար դրամ գումար:

ԻԼՈՆԱ ԱԶԱՐՅԱՆ

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА