o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ասել էի, որ Մեսին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է, ինչից հետո Պերեսը զանգեց ինձ.Բլատեր

25.08.2019 23:37 ՍՊՈՐՏ
Ասել էի, որ Մեսին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է, ինչից հետո Պերեսը զանգեց ինձ.Բլատեր

ՖԻՖԱ-ի նախկին նախագահ Զեպ Բլատերը խոսել է 2013 թվականին տեղի ունեցած մի միջադեպի մասին:

Բլատերը հայտնել է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը զանգահարել է իրեն և խնդրել փոխել մեկնաբանությունները տվյալ մրցաշրջանում «Ոսկե գնդակի» հավակնորդի վերաբերյալ:

«Ռոմայի» գլխավոր մարզիչը խոսել է Մխիթարյանի ցուցադրած խաղի մասին

«Ես ասել էի, որ Մեսին «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է: Դրանից հետո Ֆլորենտինո Պերեսը զանգեց ինձ ու խնդրեց փոխել մեկնաբանությունս, իսկ ես նրան պատասխանեցի, որ դա ճաշակի հարց է»,- Mundo Deportivo-ն փոխանցում է Բլատերի խոսքը:

Հիշեցնենք, որ տվյալ մրցաշրջանում «Ոսկե գնդակին» արժանացավ Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА