o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

25.08.2019 16:22 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
​​​​​​​«Սա պետական կաշառքի ձեւ է». Ռոբերտ Մարգարյանը՝ նոր նախագծի մասին (Տեսանյութ)

Վերջին մեկուկես տարվա ընթացքում բազմաթիվ ոտնձգություններ եղան դատական համակարգի նկատմամբ: Սկսած նրանից, որ հայտնի գաղտնալսումից պարզ դարձավ, թե ինչպես է որոշվում ում եւ ինչքան ձերբակալել եւ վերջացրած դատարանների ելումուտերի շրջափակմամբ ու Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված աղմուկով: Թե որքանով այս ամենը կապ ունի ժողովրդավարական գործընթացների հետ, «Իրավունքը» պարզեց ամերիկաբնակ քաղաքագետ, իրավաբան ՌՈԲԵՐՏ ՄԱՐԳԱՐՅԱՆԻ տեսակետը:

​​​​​​​Վլադիմիր Կարապետյանի արձագանքը վառ ապացույցն էր՝ կառավարությունում «առաջնայինը երկրորդականից չտարբերելու»

- Չեմ կարծում, թե որեւիցե մեկը կարողանա սա ժողովրդական գործընթաց համարել: Դատարաններն ամբողջ աշխարհում ամենապահպանված տարածքներն են, որոնց դեմ որեւիցե մեկը չի համարձակվում ոտնձգություն կատարել՝ ո՛չ դատավորների, ո՛չ դատարանների դեմ: Բայց Հայաստանում այն կատարվեց, ինչն անպատասխան չի մնա եւ ինչ-որ արձագանք կունենա միջազգային կառույցների կողմից: Երբ եւ ինչպես, չգիտեմ: Չի կարելի անընդհատ ժողովրդի անունից խոսել ու ասել՝ եթե ժողովուրդն է արել, ուրեմն՝ ճիշտ է: Ժողովուրդն ինչ-որ տեղ կարող է եւ սխալվել: Դատարանն այն անձեռնամխելի կառույցն է, որի դեմ չի կարելի որեւէ ոտնձգություն կատարել: Իհարկե, նաեւ խորհրդարանի դեմ չէր կարելի ոտնձգություն կատարել, շրջափակել, ինչի ականատեսը եղանք նախորդ տարի, բայց այդ դեպքում կարելի էր ինչ-որ կերպ նաեւ հասկանալ, բայց դատարանների դեմ նման երեւույթ չպետք է տեղի ունենար: Այսօր նաեւ տեսնում ենք, որ Սահմանադրական դատարանի շուրջ հարցեր կան, նախագիծ է դրվել շրջանառության մեջ…

- Ի դեպ, Ձեր նշած օրենսդրական նախագծով՝ ըստ էության, առաջարկվում է ՍԴ դատավորներին հրաժարականի դիմաց ցմահ աշխատավարձ եւ սոցերաշխիքներ: Ի՞նչ կասեք այս մասին:

- Սա պետական կաշառքի ձեւ է, որովհետեւ իրենք էլ հասկացել են, որ բռնությամբ չեն կարող այդ հարցը լուծել: Ինձ թվում է՝ իրենց էլ հասկացրել են, որ այդ ձեւով՝ ժողովրդին հավաքելով, բանակ կազմելով եւ Սահմանադրական դատարանը գրավելով, չեք կարող արդյունքի հասնել, հիմա իրենք փորձում են ինչ-որ ուրիշ ելքեր գտնել: Այսպես ասած, ավելի նուրբ, ժողովրդավարական միջոցներով, որը նույնպես ինչ-որ տեղ համարվում է Սահմանադրության խախտում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.- Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА