o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք. 110 բնակիչ է տարհանվել

25.08.2019 17:29 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ
Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք. 110 բնակիչ է տարհանվել

Չապնի և Սևաքար գյուղերի տարածքներում այրվում է 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Օգոստոսի 25-ին՝ ժամը 11:40-ին, անօդաչու թռչող սարքերի միջոցով իրականացվել է Չապնի և Սևաքար գյուղերի տարածքների հետազոտություն, ինչի արդյունքում Նորաշենիկ գյուղի ուղղությամբ հայտնաբերվել է հրդեհի 5-6, իսկ Սևաքար գյուղի ուղղությամբ՝ 2 ակտիվ օջախ:

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 29 հրդեհ, որն ընդգրկել է 7 հա տարածք. Գործել է 31 մարտական հաշվարկ

Նշված տարածքում նոր օջախների հրդեհաշիջման աշխատանքներ են իրականացվում 18 փրկարար, 21 զինծառայող, գյուղի 15 բնակիչ, «Զանգեզուրի» պղնձամոլիբդենային կոմբինատից 1 ջրատար: 

Հրդեհի ընդհանուր մակերեսը կազմում է 100 հա:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ին՝ ժամը 14:00-ին, «911» ծառայությանն ահազանգ էր ստացվել, որ Սյունիքի մարզի Չապնի գյուղում՝ գերեզմանատան մոտակայքում, այրվում են դաշտեր:

 

Ժամը 15:55-ից Չափնի և Սևաքար գյուղերի բնակչությունը, անվտանգության նկատառումներից ելնելով, տարհանվել էր (110 բնակիչ):

Ժամը 16:30-ից 20:07-ը Մ-2 ավտոճանապարհի Կապան-Գորիս հատվածի 21-րդ կմ-ից մինչև Կապանի Գործարանային փողոցի (օդանավակայանի տարածք) հատվածը ՃՈ աշխատակիցների կողմից փակվել է:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:49-ին: Այրվում է մոտ 70 հա անտառածածկ և մոտ 30 հա բուսածածկ տարածք:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА