o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Երեւանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով

25.08.2019 12:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Երեւանյան բնակարաններից մեկում հայտնաբերվել է ԱԱԾ նախկին աշխատակցի դի՝ հրազենային վնասվածքով

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը:

Ժամը 10:30-ի սահմաներում ոստկիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ Եղբայրության փողոցի շենքերից մեկի բնակարանում տղամարդու դի կա:

Կաշառք է տրվել նախկին պաշտոնյաների և Բուզանդի բնակիչների վտարման գործերով զբաղվող դատավորներին (տեսանյութ)

Ոստիկաններն ու քննիչները բնակարանում սրտի մասում ստացած հրազենային վնասվածքով հայտնաբերել են տանտիրոջ՝ 55-ամյա Ս. Ղահրամանյանի դին: Նրա մոտ հայտնաբերվել է նաև «Մակարով» տեսակի ատրճանակ։

Փաստի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:

Ըստ աղբյուրի՝ մահացածը նախկինում աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում:

Տեղի ունեցածը ինքնասպանություն է, թե դժբախտ պատահար, պարզ կլինի մի շարք փորձաքննություններ կատարելուց հետո:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА