o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ռուսաստանցիների մեծամասնությունը վստահ է, որ 20 տարի անց իրենց երկրում ավելի լավ չի լինելու

25.08.2019 16:26 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ
Ռուսաստանցիների մեծամասնությունը վստահ է, որ 20 տարի անց իրենց երկրում ավելի լավ չի լինելու

Ռուսաստանի քաղաքացիների գրեթե մեկ երրորդը (30 տոկոսը) վստահ է, որ 20 տարի անց երկրի տնտեսության մեջ եւ ֆինանսական ոլորտում իրավիճակը չի փոխվի:

Ռուսաստանցիների քառորդ մասը վստահ Է, որ ավելի լավ կլինի, իսկ վատթարացում է սպասում համաքաղաքացիների 22 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիք» հիմնադրամի (ՀԿՀ) անցկացրած հարցման տվյալները:

ՄԱԿ. Սիրիայում Թուրքիայի հարձակման հետևանքով ավելի քան 130 000 մարդ փախստական է դարձել

Ռուսաստանցիների գրեթե երկու երրորդը (62 տոկոսը) այն կարծիքն է հայտնել, որ երկրի ներկայիս իրադրությունը չի տրամադրում, որ կյանքի իրենց պլանները կազմեն առաջիկա մի քանի տարվա համար: Այս հարցվածներից յուրաքանչյուր հինգերորդն իր կարծիքը բացատրում է «անկայունությամբ եւ վաղվա օրվա նկատմամբ անվստահությամբ»:

ՀԿՀ-ի տվյալներով, այս կատեգորիայի հարցվածների 12 տոկոսը նշում է աշխատավարձերի եւ կենսաթոշակների փոքր չափերը եւ ցածր կենսամակարդակը: Այն անձանցից յուրաքանչյուր տասներորդը, ովքեր ներկայիս ժամանակաշրջանն անբարենպաստ են համարում ապագա մի քանի տարվա պլաններ կազմելու համար, նշում է գների եւ տարիֆների աճը:

Դրա հետ մեկտեղ սոցիոլոգները նշում են, որ ռուսաստանցրիների 28 տոկոսը երկրի ներկայիս իրադրությունը բարենպաստ է համարում առաջիկա մի քանի տարվա պլաններ կազմելու համար: Նրանք վստահ են երկրի կայուն իրադրությանը, ինչպես նաեւ նշում են, որ իշխանությունները շատ բան են անում բնակչության կյանքի պայմանները բարելավելու համար:

Հարցումը 2019 թվականի օգոստոսի 11-ին 18 եւ ավելի բարձր տարիքի 1500 քաղաքացիների շրջանում անցկացվել է ՌԴ-ի 104 բնակավայրերում եւ 53 սուբյեկտներում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА