o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Նիկոլը խոստովանեց, որ երկրի զարգացման որեւէ ռազմավարություն չունի

25.08.2019 10:32 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Նիկոլը խոստովանեց, որ երկրի զարգացման որեւէ ռազմավարություն չունի

Երեկ հայաստանյան հանրությունը կենտրոնացած էր հերթական խոշոր հրդեհի վրա, սոցցանցերում անդադար քննարկում էր, թե այս ինչ է տեղի ունենում, ինչու երկիրը չի կարողանում հրդեհներից աչք բացել, ինչից է, որ մեր ԱԻՆ-ն այդքան անճարունակ տեսք ստացել: Եվ ահա այս թեժ քննարկումների ֆոնին քիչ նկատելի մնաց վարչապետ Փաշինյանի հերթական «գլուխգործոցը», որը կարելի է նաեւ «ինքնախոստովանական ցուցմունք» համարել:

«Մեր երկրին հակատուբերկուլոզային բազմաթիվ հիվանդանոցներ պետք չեն». Արսեն Թորոսյան

Այսպես, Նիկոլը երեկ մեզ բոլորիս «ավետեց». «Այսօր կառավարությունը ոչ ֆորմալ պայմաններում քննարկում էր Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը...»։ Մինչ առաջ անցնելը նկատենք, որ սա արդեն իսկ «ինքնախոստովանական ցուցմունք» է: Նիկոլն արդեն մոտ տարիուկես է, որ ինխանության գլխին է: Ու ահա պարզվում է, որ նրա ղեկավարած կառավարությունը նոր միայն քննարկում է «Հայաստանի Հանրապետության ռազմավարական տեսլականը», այն է, թե որ ուղղություններով եւ ինչպես են պատկերացնում երկրի զարգացումը: Ֆիքսենք. Նիկոլն այս ընթացքում, բացի երկիր ղեկավարելուց, մասնեկցել է ընտրությունների, ներկայացրել կառավարության ծրագրեր, պետական բյուջե: Վերջապես, էապես փոխել է կառավարության կառուցվածքը եւ այդպես շարունակ: Դրանցից ամեն մեկը ենթադրում էր առաջին հերթին երկրի զարգացմավարության առկայություն: Պետք է, օրինակ, ընտրություններին ներկայացնես պատկերացրածդ ռազմավարությունը եւ ըստ այդմ՝ ձայներ ստանաս: Կամ կառավարության կառուցվածքը կարող ես փոխել միայնայն բանի համար, որ այն հարմարեցնես, նպաստես գլխավորին՝ երկրի զարգացման ռազմավարությանը: Ավելի կոնկրետ, կառավարության ամեն մի քայլ պետք է հենց երկրի զարգացման տեսլականին միտված լինի, նպաստի դրա իրագործմանը: Եվ ահա Նիկոլը խոստովանեց, որ այսքան ժամանակ ոչ մի զարգացման տեսլական պետությունը չի ունեցել: Իսկ դա նշանակում է, որ ամեն ինչ, այդ թվում՝ Նիկոլի տված բազում հեքիաթային խոստումները լավագույն դեպքում դրված է եղել «աչքաչափի» վրա, նապատկերացում անգամ չի ունեցել, թե ինչպես է խոստացածն իրականացնելու, ինչն արդեն տարիուկես կրկնում են մասնաագետներն ու ըդդիմությունը:

Լավ, ասենք հիմա են որոշել ռազմավարություն մշակել: Եվ ո՞րն է դա: Վարչապետը միայն որոշ կետեր նշեց, դրանց թվում առանձնացնելով իր պատկերացմամբ ամենակարեւորը. «Մենք մի քանի որոշումներ կայացրեցինք, և ես ուզում եմ այդ որոշումներից ընդամենը մեկի, այդ որոշման, այսպես ասած, կուլմինացիայի մասին խոսել։ Երբ մտածում էինք, թե մենք, մեր երկիրը, մեր ժողովուրդը ինչ կարգախոսով պետք է առաջնորդվենք առաջիկա տարիներին...»։ Հիմա հասկացա՞ք, թե ինչու այսքան ժամանակ մեր երկիրն առաջ չէր գնում. կարգախոս չունեինք: Գերբ ունեինք, դրոշ, հիմն, բայց որեւէ մեկի մտքով էլ չէր անցել, որ կարգախոս էլ է պետք: Նիկոլի «հանճարով» դա էլ ունեցանք, ու հիմա երեւի պետք է «թռիչքի» պատրաստվենք... Իսկ եթե ավելի լուրջ, երբ մեր իշխանությունները ռազմավարական տեսլականի հիմնական մեխը՝ «կուլմինացիան» համարում են ինչ-որ կարգախոս, պետության ղեկավար կազմով նստել, դեմքի ամենալուրջ արտահայտությամբ դա են քննարկել, ապա վայ մեր երկրին...

Հա, մեկ էլ հանկարծ Փաշինյանը սկսեց խոսել ընտանեկան արժեքներից. «Մեր կառավարությունը, մենք առաջարկում ենք, որ այդ ավանդույթից վերցնենք ամենակարեւորը, ամենաառանցքայինը, ամենագենետիկը՝ մեր օջախը եւ այդ օջախի շուրջ կերտենք բոլորովին նոր իրականություն...»։ Լավ է ասում, «Ստամբույլան կոնվենցիան» վկա, մեկ էլ՝ այդ նույն խորհրդակցությանը մասնակցող կարկառուն սորոսականները:

Քերոբ Սարգսյան

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА