o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ալեքսանյանը դժգոհում է, Ցոլակյանը՝ նեղսրտում (+տեսանյութ)

25.08.2019 01:36 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Ալեքսանյանը դժգոհում է, Ցոլակյանը՝ նեղսրտում (+տեսանյութ)

Ժամեր առաջ «Մալաթիա մոլում» բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել ամբողջությամբ մարել: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին հետևում էր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը, որը լրագրողների հետ զրույցում վստահեցրեց, որ նման ծավալի հրդեհներ Հայաստանում կարող են բռնկվել 15 տարին մեկ անգամ:

Ինչո՞ւ է ՍԴ դատավոր Ֆելիքս Թոխյանը ազատվել ամբիոնի վարիչի պաշտոնից. «Փաստ»

Թեպետ  «Մալաթիա մոլի» սեփականատեր Սամվել Ալեքսանյանը դժգոհել էր, ԱԻՆ-ի աշխատանքից ու շեշտել որ, եթե ժամանակին հասնեին դեպքի վայր նման պատկերի ականատես չէինք լինի, նախարարը սակայն հերքելով ուշ ժամանելու մասին խոսակցությունները պնդեց, որ 20 րոպե անց հրշեջները եղել են տեղում ինչն ըստ Ֆ. Ցոլակյանի լավ ցուցանիշ է. «Ահազանգից 20 րոպե հետո դեպքի վայրում եղել է 6 մեքենա: Այս պահին մասնակցում է 22 մեքենա, 420 հրշեջ: Ցավում եմ, որ մարդիկ չեն գնահատում այս աշխատանքը»,-ասաց նախարարն ու հույս հայտնեց, որ այսօր հրդեհը կմեկուսացվի, բայց, ամբողջությամբ մարել չխոստացավ, քանի որ կրակի օջախները 7-ն են, որոնք մինչեւ հիմա շարունակում են մարել:

Մանրամասները դիտե՛ք տեսանյութում.

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА