o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ

24.08.2019 22:25 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ԻՐԱՎՈՒՆՔ
«Մալաթիա Մոլ»-ում բռնված հրդեհի հետեւանքով տուժել է տաս անձ

«Մալաթիա մոլ»-ում բռնկված հրդեհի հետեւանքով տուժողներ թիվը հասել է 10-ի:

«Մինչ այս պահը հրդեհի հետևանքով տուժել է 10 քաղաքացի։ Նրանցից 8-ը գտնվել է «Աստղիկ» բժշկական կենտրոնում, 2-ը՝ Հանրապետական հիվանդանոցում։ Բոլորը դուրս են գրվել», - քիչ առաջ տեղեկացրել է առողջապահության նախարարի մամուլի քարտուղար Ալինա Նիկողոսյանը:

«168 ժամ». Հայաստանը կարող է ընկնել տարածաշրջանի վտանգավոր խմորումների մեջ և տուժել. Պավել Ֆելգենգաուեր

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, հրդեհի մասին ահազանգն ստացվել է այսօր` ժամը 15:47-ին:  

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից վեց մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:31-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի. դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից ևս հինգ մարտական հաշվարկ:

Անհրաժեշտությունից ելնելով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, այնուհետև՝ ևս վեց մարտական հաշվարկ:

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանի հրամանով հրդեհաշիջման աշխատանքներին օժանդակելու նպատակով ձևավորվել է 30 հոգուց կազմված փրկարարական-աշխատանքային խումբ: Խմբի անդամները մեկնել են դեպքի վայր:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին:

 Դեպքի վայրում են ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանը, ՀՀ ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը:

«Աշխատասենյակում տեսել եմ, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, ժողովուրդ է հավաքված և հարկ եմ համարել այստեղ գտնվել, որպեսզի ինքս գնահատեմ իրավիճակը և ինչու ոչ` նաև ղեկավարեմ այն մասով, որը վերաբերում է ոստիկանությանը»,-լրագրողների հետ ճեպազրույցում ասել դեպքի վայր ժամանած ոստիկանապետ  Օսիպյանը։

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА