o C     17. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին. Արմեն Աշոտյան

24.08.2019 21:26 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ
Ամուլսարի հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան. Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին. Արմեն Աշոտյան

Տեղեկատվական հոսքերի համադրումը հուշում է, որ Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի շահագործման հարցում սկսում է «նահանջ երգով» օպերացիան: Սերժ Սարգսյանի ձերբակալման մանյովրը տանուլ տալուց հետո Նիկոլը որոշեց գնալ վա-բանկ առանց հանրության ուշադրությունը շեղող սենսացիոն շղարշի, նման գրառում է կատարել Facebook-յան իր էջում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

Ալիևը բաց թեքստով խոսում է Զանգեզուրի մասին, իսկ ի՞նչ ենք անում մենք. Արմեն Աշոտյան

«Այն, ինչ եղավ հետո, շատ հուզիչ էր:

Սկզբից չաշխատեց այս հարցով իր հայտնի լայվը, հետո՝ փաստացի տապալվեց Ջերմուկյան այցը, իսկտեղեկատվական հոսքերի մեջ Նիկոլի վարկանիշը պատառոտվում էր տիեզերական արագությամբ:

Եվ ահա, կանգնած լինելով սեփական վարկանիշի կորստի և երկրի վարկանիշի կորստի երկընտրանքի առջև, Նիկոլը նախընտրում է փրկել ինքն իրեն՝ երկրի հաշվին:
Չեմ քննարկում, արդյոք ճիշտ է այդ որոշումը թե սխալ: Իրենք են իշխանություն և պետք է պատասխանատվություն կրեն ցանկացած որոշման համար:

Սակայն, այ ընկեր, եթե պիտի նահանջես, այս բոլոլան ինչու՞ սարքեցիր: Քանիցս ասել եմ, որ այս իշխանությունը իրականում չունի երկրի զարգացման տեսլական: Ամուլսարով պարզվեց, որ այն չունի նաև քաղաքական կամք, որոշումներ կայացնելու ունակություն և սեփական որոշումներին տեր կանգնելու խիզախություն:

Ստացվեց այնպես, որ ժողովրդական լեզվով ասած, Նիկոլը գերադասաելու է «նաղդ ռեյտինգը նիսյա ներդրումներին» : Մոտիկ ու անձնական խնդիրները իրեն ավելի մտահոգեցին, քան հեռահար ու պետականները:

Դժվար չէ կանխատեսել նման շրջադարձի հետևանքները Հայաստանի համար: Ու խոսքը բացարձակ հնարավոր արբիտրաժի, տուժ ու տուգանքի մասին չէ, քանզի վստահ եմ, որ նման դեպքում բոլորս միասին կկպնենք իրար երկրի շահերը պաշտպանելու համար:

Խոսքս ավելի լուրջ և համակարգային հետևանքների մասին՝ IMF, WB, արտասահմանյան ներդրումներ և այլն: Նման անլուրջ ղեկավարությամբ երկիր ոչ մի լուրջ ներդրող այլևս փողեր չի բերելու:

Ռուսերենում նման իրավիճակների համար լավ ասացվածքներ շատ կան, որոնցից ամենացենզուրայինը, գուցե հետևյալն է. Նիկոլ ջան, не можешь петь, не мучай крышу», - գրել է նա:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА