o C     19. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյանը՝ «Մալաթիա մոլ»-ի մոտ (տեսանյութ)

24.08.2019 21:02 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔՐԵԱԿԱՆ
Վա՞տ եմ արել, որ եկել եմ, ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ համարեցի այստեղ գտնվել. Վալերիյ Օսիպյանը՝ «Մալաթիա մոլ»-ի մոտ (տեսանյութ)

Հրդեհի ծավալը մեծ էր, հարկ համարեցի ինքս գտնվել այստեղ և ինքս գնահատել իրավիճակը:
Այս մասին «Մալաթիա մոլ»-ի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը:

Տեղում ծառայող ոստիկաններին Վալերիյ Օսիպյանը մի քանի հրահանգներ տվեց: 
Հարցին, թե ի՞նչն է պատճառը, որ ոստիկանապետն է այցելել, Վալերիյ Օսիպյանն ասաց. «Հարգելիս, վա՞տ եմ արել, որ եկել եմ: Աշխատասենյակում եմ եղել, տեսել եմ, որ հրդեհի ծավալը մեծ է, տարածվում է, շատ մարդ կա հավաքված… Ամեն դեպքում` ես ՀՀ ոստիկանապետն եմ, հարկ եմ համարել այստեղ գտնվել, ինքս գնահատել իրավիճակը և ինչո՞ւ չէ, ղեկավարել նաև այն մասով, որը վերաբերում է ոստիկանությանը, այլ բան չեմ կարող ասել»: 

Հիշեցնենք,որ այսօր խոշոր հրդեհ է բռնկվել Մալաթիա վարչական շրջանում գտնվող կենցաղային իրերի «Վեգա» խանութի պահեստային մասում։ Կեսօրին բռնկված հրդեհը դեռ չի հաջողվել մեկուսացնել:

Հրայր Թովմասյանը և ՍԴ-ն մնացել են Նիկոլ Փաշինյանի կոկորդում. Անցել են 37 թվի մեթոդներին (Տեսանյութ)

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 19 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը, ինչպես նաև հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА