o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է

24.08.2019 20:39 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին բռնկված հրդեհը մեկուսացվել է

Օգոստոսի 24-ին շարունակվում են օգոստոսի 23-ին, ժամը 12:07-ին Արարատի մարզի Խոսրովի անտառ պետական արգելոց տանող ճանապարհին՝ «Մեղրաքար» կոչվող հատվածում, բռնկված հրդեհի հրդեհաշիջման աշխատանքները:

Գրանցվել է խոտածածկ տարածքներում բռնկված 29 հրդեհ, որն ընդգրկել է 7 հա տարածք. Գործել է 31 մարտական հաշվարկ

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ, երկու օպերատիվ խումբ և փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ժամը 10:30-ի դրությամբ այրվում է մոտ 17 հա բուսածածկ տարածք: Աշխատանքներն իրականացվում են դժվարամատչելի տարածքում՝ շարժական ուսապարկերի և հրդեհաշիջման գործիքների միջոցով:

Տեղանքում ջրաղբյուրների բացակայության պատճառով ջրամատակարարման գործընթացն ապահովվում է ամենագնացների միջոցով: Տեղում իրականացվում է մշտական հետախուզում:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 74 փրկարար, Խոսրովի անտառ պետական արգելոցի 50 աշխատակից, տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներ և համայնքի բնակիչներ:

Հրդեհաշիջման գործընթացը կառավարում է ԱԻ նախարար Ֆ. Ցոլակյանը: Ինչպես հայտնում է ԱԻՆ-ը, hրդեհը մեկուսացվել է ժամը 17:50-ին:

   

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА