o C     17. 09. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Ես չափազանց մտահոգված եմ, որ Մեծ Բրիտանիան կարող է ներքաշվել այս ամենի մեջ. Բորիս Ջոնսոնը մտադիր է հորդորել Թրամփին` դադարեցնել առևտրային պատերազմները

24.08.2019 20:50 ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Ես չափազանց մտահոգված եմ, որ Մեծ Բրիտանիան կարող է ներքաշվել այս ամենի մեջ. Բորիս Ջոնսոնը մտադիր է հորդորել Թրամփին` դադարեցնել առևտրային պատերազմները

Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է, որ Ֆրանսիայի Բիարից քաղաքում անցկացվող «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովի շրջանակում կփորձի համոզել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին նվազեցնել լարվածությունը համաշխարհային առևտրի ոլորտում:

Աշխարհը չի կարող ապրել Պարսից ծոցում լուրջ առճակատման պայմաններում. ՄԱԿ գլխավոր քարտուղար

«Գագաթնաժողովի գերակայությունն ակնհայտորեն լինելու է համաշխարհային առևտրի վիճակը: Ես շատ մտահոգված եմ, թե ինչպես է ամեն ինչ զարգանում. այն փաստը, որ պրոտեկցիոնիզմը և տուրքերը աճում են... այո, այդպես էլ կվարվեմ (Թրամփի հետ քննարկումը)»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է Ջոնսոնը:

Վարչապետը նաև խոստովանել է, որ անհանգստացած է Բրիտանիայի՝ առևտրային պատերազմների մեջ հնարավոր ներքաշման առիթով:

«Ես չափազանց մտահոգված եմ, որ Մեծ Բրիտանիան կարող է ներքաշվել այս ամենի մեջ»,- հայտնել է Ջոնսոնը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА