o C     12. 12. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

Տիբեթյան անհատական թեստ

25.08.2019 11:30 ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
Տիբեթյան անհատական թեստ

Պատասխանեք ընդամենը երեք հարցի։ Պատասխանեք անկեղծորեն ու մի նայեք պատասխաններն այդ ընթացքում։ Մարդկային ուղեղն օդապարիկի նման է. լավ է աշխատում բացված վիճակում։

Եվ այսպես, թուղթ ու մատիտ վերցրեք, որ գրի առնեք ձեր պատասխանները։ Դա անհրաժեշտ է այն բանի համար, որ թեստի ավարտին համեմատեք արդյունքները։ Դուք կիմանաք, թե իրականում ինչպիսի մարդ եք։ Հաջորդաբար պատասխանեք յուրաքանչյուր հարցի։

Տիբեթյան աստղացույց. Իմացիր քո ճակատագիրը 97% ճշգրտությամբ

Լավագույն պատասխաններն առաջինը միտքը եկածներն են։ Եվ հիշեք, ձեզնից բացի դրանք ոչ ոք չի տեսելու։

Հարցեր

1. Հետևյալ 5 կենդանիներին դասավորեք ձեզ դուր եկած հերթականությամբ՝ կով, վագր, ոչխար, ձի, խոզուկ։

2. Մեկական բառով նկարագրեք հետևյալ շարքի յուրաքանչյուր բառ՝

Շուն-

Կատու-

Առնետ-

Սուրճ-

Ծով-

3. Մտածեք 5 մարդկանց մասին, ովքեր ձեզ հաստատ լավ են ճանաչում, և ովքեր կյանքում կարևոր են ձեզ համար։ Փորձեք յուրաքանչյուր մարդու ասոցիացնել ինչ-որ գույնի հետ։

Ձեր պատասխանը երկու անգամ մի կրկնեք։ Յուրաքանչյուր գույնի համար միայն մեկ մարդու անվանեք՝

Դեղին-

Նարնջագույն-

Կարմիր-

Սպիտակ-

Կանաչ-

Պատասխանները՝

1. Այս կետում որոշվում են ձեր կենսական առաջնահերթությունները՝

. Կովը խորհրդանշում է կարիերան։

. Վագրը խորհրդանշում է սեփական արժանապատվության զգացումը։

. Ոչխարը խորհրդանշում է սերը։

. Ձին խորհրդանշում է ընտանիքը։

. Խոզուկը խորհրդանշում է փողը։

2. Շան՝ ձեր նկարագրությունը ենթադրում է սեփական անձը։

. Կատվի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր զուգընկերոջ անձը։

. Առնետի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր թշնամիներին։

. Սուրճի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր վերաբերմունքը սեքսի հանդեպ։

. Ծովի՝ ձեր նկարագրությունը ենթադրում է ձեր սեփական կյանքը։

3. Դեղինն այն մարդն է, ում դուք երբեք չեք մոռանա։

. Նարնջագույնն այն մարդն է, ում դուք իսկական ընկեր եք համարում։

. Կարմիրն այն մարդն է, ում դուք իսկապես սիրում եք։

. Սպիտակը ձեր հայացքները կիսող, ձեր հոգուն իսկապես սրտամոտ մարդն է։

. Կանաչն այն մարդն է, ում դուք կհիշեք մինչև ձեր կյանքի վերջ։

 

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА