o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Մալաթիա մոլ»-ի ողջ տարածքը պատվեց ծխով. բոլորին դիմակներ են բաժանում

24.08.2019 20:09 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆ
«Մալաթիա մոլ»-ի ողջ տարածքը պատվեց ծխով. բոլորին դիմակներ են բաժանում

Երեւանում, «Մալաթի մոլ»-ի տարածքում բռնկված հրդեհի վայրում ծուխն այնքան է տարածվել, որ բոլորը ստիպված եղան դիմակներ հագնել: Ամբողջ հարակից տարածքը պատված է ծխով, որին նպաստում է նաեւ սկսված քամին: Որոշում կայացվեց բոլորի համար դիմակներ բերել, որոնք գտնվում են հրդեհի վայրում:

Ռոբերտ Քոչարյանին ձերբակալել են, որ ոչնչացնեն բոլորին. Վիտալի Բալասանյան

Նշենք, որ դեպքի վայրում է «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, գործարար Սամվել Ալեքսանյանը: Նա, ըստ էության, ղեկավարում է հրդեհաշիջման աշխատանքները. Նրա հրահանգով եւս մեկ ջրի մեքենա եկավ օգնելու հրշեջներին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ օգոստոսի 24-ին, ժամը 15:47-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Սեբաստիա փողոցում գտնվող «Մալաթիա մոլ»-ի շենքում հրդեհ է բռնկվել, կան տուժածներ, որոնց թիվը վերջին տվյալներով հասել է 7-ի:

Դեպքի վայրում է նաեւ «Մալաթիա մոլ»-ի սեփականատեր, հայտնի գործարար Սամվել Ալեքսանյանը: Քաղաքացիները, որոնք ամենայն հավանականությամբ, «Մալաթիա մոլ»-ի աշխատակիցներ են, իրենց վտանգելով ներսից դուրս են բերում վաճառքի ենթակա ապրանքները, այդ թվում կահույք, կենցաղային տեխնիկա, հեծանիվներ, կահույքի հումք եւ այլն:

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 18 մարտական հաշվարկ, երկու ավտոսանդուղք, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման եւ օպերատիվ խմբերը, ինչպես նաեւ հոգեբանական աջակցության բաժնի հոգեբանական խորհրդատվության գծով հրահանգիչը:

Ժամը 16:35-ին հրդեհի բարդության աստիճանը բարձրացվել է «Թիվ 3» կանչի:

Հրդեհաշիջման աշխատանքների մասին տեղեկությունը պարբերաբար զեկուցվում է ԱԻ նախարարին: Նա այցելել է դեպքի վայր:

 

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА