o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Վարչապետն իր բազմաթիվ խոստումների իրականացման տեսանկյունից առավել քան խոցելի է». Խ. Հարությունյան

24.08.2019 15:46 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Վարչապետն իր բազմաթիվ խոստումների իրականացման տեսանկյունից առավել քան խոցելի է». Խ. Հարությունյան

Ըստ ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ, Ամուլսարի ծրագրի շուրջ Կառավարության գործողությունները եղել են իրավիճակին եւ խնդրի բարդությանը համապատասխան եւ ենթակա են հանրային աջակցության:

«Սա ուղղակի անբարոյականություն է...». Մենուա Հարությունյան

«Դեռեւս ս.թ. մարտի 19-ին Հայաստանում ԱՄՆ դեսպանատան՝ «Լիդիան Արմենիա» ընկերության հետ կապված հայտարարության կապակցությամբ իմ ֆեյսբուքյան էջում կատարել էի մի գրառում, որում մասնավորապես արձանագրել էի հետեւյալը՝ ‹‹Այն որ Ամուլսարի ներդրումային ծրագիրն Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին (եւ առ այսօր՝ միակ) խոշորագույն մասնավոր ներդրումն է (շուրջ 400 մլն ԱՄՆ $) եւ «Լիդիան Արմենիայի» հետ կապված ‹‹էպոպեան›› իր լուրջ ազդեցությունն է թողնելու օտարերկրյա ներդրումներ ներգրավելու հարցում, որ այս տնտեսական վեճի արդյունքները յուրատեսակ լակմուսի թղթի դեր կխաղան ՀՀ իշխանություններ- ներդրողներ փոխհարաբերություններում, կարծես թե, այլեւս որեւէ մեկը չի վիճարկում:

«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով (168.am)

Ընդ որում, Հայաստանի իշխանությունների համար այս տնտեսական վեճում խնդիրը ոչ միայն հաղթելն է, այլ նաեւ (իսկ միգուցե գլխավորապես) դրա հետ միասին իր ամենամեծ ներդրողի տնտեսական հեղինակությունն ու դեմքը պահպանելու հնարավորություն ստեղծելը, ինչը կնպաստի թե՛ հայաստանյան իշխանությունների վարկի բարձրացմանը եւ թե՛ նշյալ ներդրումային ծրագրի հետագա իրականացմանը՝ դրանից Հայաստանի տնտեսության համար բխող ուղղակի եւ անուղղակի դրական հետեւանքներով:

​​​​​​​«Հայտնվել ենք պետության իրավական կարկասի կազմաքանդման մարտահրավերին դիմագրավեելու անհրաժեշտության առջեւ»

Իհարկե, Կառավարությունն այս նպատակը պետք է հետապնդի առանց բնապահպանական հավելյալ վտանգներ ձեւավորելու: Արդյո՞ք հնարավոր է գալ լուծումների, որոնք կբավարարեին շահագրգիռ բոլոր կողմերին››:

Կրկնում եմ, այս տողերը գրվել են մի քանի ամիս առաջ եւ ես հիմա էլ մնում եմ իմ կարծիքին:

Փաշինյանի առաջ քաշած բանաձեւը գոյություն չունի

Այս օրերին Ամուլսարը դարձյալ դարձել է ներքաղաքական օրակարգի ամենաառանցքային հարցը: Շատերն արձանագրում են նույնիսկ անկախատեսելի զարգացումներ՝ գործող իշխանության համար ոչ բարենպաստ ելքով, եթե Վարչապետը ‹‹կանաչ լույս›› վառի այդ ծրագրի իրականացման համար:

«Ո՞վ է սրա պատասխանատուն, անփութությո՞ւն, թե՞ ծրագրավորված գործընթաց»

Ընդ որում՝ ծրագրի իրականացմանը դեմ ընդվզողներից շատերը (այդ թվում իշխանության ակնհայտ համախոհները) պնդում են, որ նման որոշմամբ Վարչապետը դրժում է խնդրո առարկայի վերաբերյալ իր խոստումները, որոնք նա տվել էր իշխանության գալուց անմիջապես հետո, ուստի եւ դավաճանում է իր համախոհներին:

«Իրավունք» թերթը նշում է իր 30-ամյակը. yerevantoday-ի անդրադարձը

Փաստելով, որ իրավամբ Վարչապետն իր բազմաթիվ խոստումների իրականացման տեսանկյունից առավել քան խոցելի է, սակայն համոզված լինելով, որ որեւէ տնտեսական, նույնիսկ ամենախոշոր, ծրագիր չի կարող գործարկվել ի հաշիվ մեր երկրի եւ մեր սերունդների անվտանգության (այդ թվում բնապահպանական եւ առողջապահական), ես, ինչպես եւ շատերը, ուշադրությամբ լսեցի Վարչապետի մեկնաբանությունները Կառավարության կողմից իրականացված նախաձեռնությունների եւ գործողությունների վերաբերյալ՝ կապված «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության հետ:

Դուք «ով էշ, դուք` փալան» աշխարհայացքով կուսակցություն եք. Հայկ Մամիջանյանը` ԼՀԿ-ին

Արդյունքում պարզ դարձավ հետեւյալը.
1.
Ի սկզբանե Կառավարությունը նպատակադրվել է Ամուլսարի ծրագրի վերաբերյալ որոշում կայացնել բացառապես վերջինիս բնապահպանական հետեւանքների առնչությամբ կոնկրետ փաստերի հիման վրա, ինչը միանգամայն ողջամիտ մոտեցում է:

2.Առավել քան ակնհայտ է, որ այդպիսի փաստեր կարող են ստացվել բնապահպանության բնագավառում միջազգային անվերապահ հեղինակություն ունեցող մասնագիտացված ընկերության կողմից համալիր ուսումանսիրությունների արդյունքում: Այդ նպատակով մրցույթային կարգով ընտրվել է լիբանանյան «Էլարդ» ընկերությունը (վերջինիս միջազգային հեղինակությունը վիճահարույց չէ որեւէ կողմի համար):

«Երրորդ եւ չորորդ իշխանությունների նկատմամբ հարձակումը տեղի է ունենում զուգահեռ»

3.Վերջինս իրականացրել է համալիր մասնագիտական վերլուծություն եւ տվել շրջակա միջավայրի ազդեցության գնահատականի վերաբերյալ փորձագիտական եզրակացություն, որով հավաստել է՝ Ամուլսարի ծրագիրը բնապահպանական անկառավարելի ռիսկեր չի պարունակում եւ «Էլարդ» ընկերության կողմից առաջարկված թվով 16 բնապահպանական միջոցառումների իրականացման պարագայում «Լիդիան Արմենիա» ընկերության գործունեության հետեւանքները որեւէ անկառավարելի վտանգ չեն ներկայացնի ո՛չ Սեւանի, ո՛չ Ջերմուկի եւ ո՛չ էլ տարածաշրջանի գետերի ջրային ավազանների համար:

«Արսեն Թորոսյանը Փաշինյանի կառավարության խայտառակությունն է» (Տեսանյութ)

4. «Լիդիան Արմենիա» ընկերությունը համաձայնել է այդ առաջարկների հետ եւ ստանձնել նշված միջոցառումների իրականացման պատասխանատվությունը:

Ուստի հետեւությունը մեկն է՝ Ամուլսարի ծրագրի շուրջ Կառավարության գործողությունները եղել են իրավիճակին եւ խնդրի բարդությանը համապատասխան եւ ենթակա են հանրային աջակցության:

​​​​​​​«ՀՀ-ում տեղի ունեցող գործընթացները կմ-երով հեռու են ժողովրդավարությունից». քաղաքագետի բաց նամակը Ադամ Շիֆին

Համոզված եմ, որ Կառավարության որոշումը էապես կնպաստի նաեւ միջազգային տնտեսական շրջանակներում Հայաստանի ‹‹վստահելի գործընկերոջ›› համարումի ձեւավորմանը:

Հուսով եմ, որ «Լիդիան Արմենիա» ընկերության տնտեսական գործունեությունը կդառնա մեր Երկրում ներդրումային ‹‹հաջողված պատմության›› հերթական օրինակը:

«Ազգային վերածնունդ» կուսակցությունը Արցախի նախագահի թեկնածու է առաջարկել Հայկ Խանումյանին

Սակայն այս կապակցությամբ ցանկանում եմ ներկայացնել մեկ նկատառում Կանաչների բնապահպանական շարժման վերաբերյալ: Անշուշտ, բնությունը եւ մեր շրջակա միջավայրը զգում են մարդու ընդգծված հոգացության կարիքը, եւ մենք պարտավոր ենք հնարավորինս զերծ մնալ բնության անհարկի միջամտություններից:

​​​​​​​«Թեղուտի պոչամբարի պատվարը կարող է փլվել». ահազանգ

Սակայն դա չի նշանակում եւ չի կարող նշանակել, որ մենք չպետք է օգտագործենք բնության ռեսուրսները մեր կարիքները հոգալու եւ տնտեսական անհրաժեշտ կարողություններ ձեւավորելու նպատակով: Եթե բնությունը պահպանվեր իր ‹‹կուսական›› վիճակում, ապա մարդկությունը չէր կարող արձանագրել իր գիտական, տեխնոլոգիական եւ տնտեսական առաջընթացը:

«Իրավունք» թերթը մշտապես մնում է շիտակության ամբիոն»

Ուստի՝ խնդիրն, ըստ իս, ոչ թե բնությունը մարդկային միջամտությունից ընդհանրապես զերծ պահելուն, նրա հարուստ ընդերքը օգտագործելուց խուսափելուն է վերաբերվում, այլ խնդիրն այն է, որ բնության բարիքները պետք է օգտագործել առաջնորդվելով սերունդների ‹‹վերթիկալ համերաշխության›› սկզբունքով, այսինքն՝ բնական ռեսուրսների օգտագործումը չի կարող ապագա սերուդներին զրկել բարեկեցիկ կյանքով ապրելու եւ դինամիկ զարգանալու համար անհրաժեշտ բնական ռեսուրսներից:

«Իրավունքը» շատ հաճախ ստանձնել է առաջամարտիկի պատվաբեր, սակայն դժվարություններով լի դերը»

Ուստի՝ հենց այս կոնտեքստում պետք է քննարկվի նաեւ ընդերքօգտագործման խնդիրը եւ ազգային տնտեսության մեջ հանքարդյունաբերության կշռի հարցը», - ընդգծում է Խոսրով Հարությունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА