o C     22. 10. 2019   : :

ԿԱՐՃ ԼՈՒՐԵՐ

«Որոշում կայացնելու գործընթացը տեղափոխել գիտական-փորձագիտական բանավեճի հարթություն». ՀՀ նախկին վարչապետը՝ Ամուլսարի մասին

24.08.2019 14:55 ՕՐՎԱ ՊԱՏԿԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԵՄԱ
«Որոշում կայացնելու գործընթացը տեղափոխել գիտական-փորձագիտական բանավեճի հարթություն». ՀՀ նախկին վարչապետը՝ Ամուլսարի մասին

Ամուլսարի խնդրին է անդրադարձել ՀՀ նախկին վարչապետ, Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ ԽՈՍՐՈՎ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ:

«Քանի ուշ չէ, լսեք գեներալ Վանեցյանին». Ա. Կոչուբաեւ

«Ամուլսարի ‹‹թնջուկի›› վերաբերյալ վարչապետի ֆեյսբուքյան եթերով տրված մեկնաբանությունները (որոնք, ըստ իս, բավականին արժանահավատ էին հնչում) եւ հատկապես լիբանյան «Էլարտ» ընկերության փորձագիտական եզրակացությունը արժանացել են հայաստանյան մի շարք գիտնականների եւ փորձագիտական հանրության ներկայացուցիչների հակափաստարկներին, որոնք ոչ մասնագետ որեւէ մեկի համար կարող են նույնչափ համոզիչ լինել եւ որոնց հետ հաշվի չնստելը, տվյալ դեպքում, նույնպես անթույլատրելի է:

«Սա ուղղակի անբարոյականություն է...». Մենուա Հարությունյան

Ուստի՝ անվտանգ բնապահպանական ապագա ունենալու հրամայականը անհրաժեշտաբար պահանջում է կազմակերպել Ամուլսարի ծրագրի ՇՄԱԳ-ի վերաբերյալ առկա փորձագիտական եզրակացության գիտա-վերլուծական աշխատանքային քննարկումների շարք՝ տեղի գիտնականների, «Էլարտի» փորձագետների եւ «Լիդիան Արմենիայի» մասնագետների անմիջական մասնակցությամբ:

Նիկոլ Փաշինյանը նոր նշանակում է արել

Այդ քննարկումը պետք է նախապատրաստի եւ անցկացնի ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը, որը եւ պետք է ստանձնի դրա (քննարկման) յուրատեսակ ‹‹արբիտրի›› եւ արդյունքների վերջնական ամփոփողի պատասխանատու դերակատարումը:

Քննարկումների արդյունքում նախարարությունը կնախապատրաստի եւ վարչապետին կներկայացնի Ամուլսարի ծրագրի վերաբերյալ նախարարության դիրքորոշումը, ինչը եւ հիմք կհանդիսանա Կառավարության պաշտոնական դիրորոշման (Կառավարության որոշման )համար:

Վարչապետ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել Վլադիմիր Պուտինին

Վերջին հաշվով նմանատիպ խնդիրների վերաբերյալ Կառավարության քաղաքական որոշման նախապատրաստման ուղղակի պատասխանատուն Շրջակա միջավայրի նախարարությունն է՝ ի դեմս նախարարի:

Առաջարկվող մեխանիզմը միանգամայն բավարար է նախարարի նշված քաղաքական առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:

Որպեսզի վերջնական արդյունքները հանրության համար լինեն հիմնավոր եւ հավաստի, նպատակահարմար կլինի ապահովել այդ քննարկումների հրապարակայնացումը՝ ուղիղ հեռարձակմամբ հանրային կամ այլ մեդիառեսուրսի միջոցով:

«Էդ 3 միլիոն վարչապետներին հարցրե՞լ է Նիկոլը, որ նախարարների աշխատավարձերը գաղտնի կրկնապատկել է». Շարմազանով (168.am)

Համոզված եմ, որ այս առաջարկի իրացումը հնարավորություն կտա էապես մեղմել հանրության շրջանում նկատվող էմոցիոնալ լարվածությունը եւ խնդրի վերաբերյալ որոշում կայացնելու գործընթացը տեղափոխել գիտական-փորձագիտական բանավեճի հարթություն», - նշել է Խոսրով Հարությունյանը:

 

КОМСОМОЛЬСКАЯ ПРАВДА